Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/484

Այս էջը սրբագրված է

13

Հասան իշխանն Սակառ-Վախտանգեան եղև երևելի և մեծ իշխան և էառ ի կնոլթիւն իւր զՄամայ զդուստր Կիւրիկէ թադաւորին հայոց Բագրատունւոյ ի հինգհարիւր և ութսուն թուին հայոց ի 1131 ամի տեառն։ Հասան իշխանն ծնանի զՎախտանգ Գ., զՎասակ Սմբատ, զԳրիգոր և գայլս։ Վախտանգ Գ.իշխանն Հասանեան եղև երևելի իշխան և էառ ի կնութիւն զԽորիշահ դուստր Սարգիս իշխանին և քոյր Զաքարիա և Իվանէի մեծամեծ իշխանացն հայոց, և ծնանի զՀասան֊Ջալալ, զԶաքարիայ, զԻվանէ, զԴօլի և զՄարիամ:

14

Ջալալ-Հասան որդի Վախտանգայ Գ. և թոռն Հասանայ եղև երևելի և մեծ իշխան ի ՈՂԲ թուին հայոց և ի 1243 ամի տեառն,և էառ ի կնութիւն իւր զՄամքան թոռն Սհնեքերիմ թագաւորին Սիւնեաց` զդուստր Գրիգոր իշխանին Սիւնեաց։ Ջալալ-Հասան ծնանի զԱթաբէկ և զԻվանէ և զդստերս երիս` Ռուզան, Նանայ և Մինա֊ Խաթուն։ Ռուզան եղև կին Բուղայի որդւոյ Զարմաղան խանին, թաթարաց, Նանայ եղև կին Ումեկ հայոց իշխանին Տըփխիսեցւոյ, և ի ծնանի զՎախտանգ, Վախտանգ ծնանի զԱրղութ,Արղութ ծնանի զՄեհրապ։ Մեհրապ ծնանի զՇահնշէն։ Եվ զկնի մահուան Ջալալ-Հասան իշխանին, Մինա-Խաթուն եղև կին Տարսայիճ իշխանին Սիւնեաց, և ծնանի զդուստր Ջալալ և զդուստր Ափսայ (Ասփայ), ի Չի ամին հայոց և ի 1271 ամի տեառն։

15

Աթաբեկ որդի Ջալալ-Հասանայ եղև երևելի ի ՉԾԵ թուին հայոց, ի 1306 ամի տեառն, ծնանի զՋալալ Բ., որ Պարոն կոչիւր, և զԻվանէ, Իւանէ ծնանի զՎախտանգ ԴՎախտանգ Դ. ծնանի զԱթաբակ Բ..Աթաբակ Բ. ծնանի զԱյտին և զԽիմշէ։ Պարոն Ջալալն Բ. երեց որդի Աթաբեկին ծնանի զՅովհաննէս Ա. կաթողիկոսն, զՊարոն Աղբաստ, զՊարոն Պաստամ, զՄէժլիս, զԱմիր Հասան և զտեր Վարդան։ Յովհաննէս Կաթողիկոսն վախճանեցաւ ԶժԹ թուին հայոց, ի 1470 ամի տեառն։