Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/485

Այս էջը սրբագրված է

16

Պարոն-Աղբաստ որդի Պարոն֊Ջալալ իշխանին ծնանի զՊարոն Սայտուն, Պարոն-Սայտուն ծնանի զԱրիստակէս կաթողիկոս, զՀատիր֊Մէլիք, զՎելիջան բէկ Ա., զՄէզիք:— Արիստակէս կաթողիկոսն վախճաննեցաւ ի ՋՀԵ թուին հայոց, ի 1521 ամի տեառն:

17

Հատիր-մէլիք իշխանն, որդի Պարոն-Սայտունին, ծնանի զՍարդիս Ա. կաթողիկոս և զՄեհրաբ-բէկ։ — Սարգիս կաթողիկոսն վախճանեցավ ՋՂԵ թուին հայոց ի 1546 ամի տեառն։— Մեհրաբ-բէկ որդի Հատիր-Մէլիք իշխանին` ծնանի զԳրիգոր Ա. կաթողիկոս, զՋալալ֊բէկ Գ. և զԲաղդասար֊բէկ Ա։ — Գրիգոր կաթողիկոսն վախճանեցա ի ՌԻԲ թուին հայոց, ի 1573 ամի տեառն։

18

Բաղդասար֊բէկ որդի Մեհրաբ֊բէկին ծնանի զԴաւիթ կաթողիկոսն և զԴաւիթ֊բեկ։— Դաւիթ կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌԻԳ թուին հայոց, ի 1574 ամի տեառն. Դաւիթ֊բէկ` որդի Բաղդասար-բէկին` ծնանի զՅովհաննէս Բ. կաթողիկոս և զՄուշբէհ - բէկն։— Յովհաննէս Բ. կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌՀ թուին հայոց և ի 1621 ամի տեառն։

19

Ջալալ-բէկ Գ. որդի Մեհրապ-բէկին` ծնանի զՎելիջան֊բէկ Բ.և զԱղաբէկ։ Այս Ջալալ-բէկ եղև երևելի և մեծ իշխան ի ՌԼԵ թուին հայոց, ի 1586 ամի տեառն, հանդերձ երկու եղբորորդւովքն իւր և ընդ այլ իշխանաց հայոց և Աղուանից գնացին ի տեսութին առաջին և մեծ Շահ֊Աբաս արքային պարսից և ի նմանէ յոյժ պատուեցան խիլայիւք, նաև Ջալալ֊բէկն ի նոյն Շահ֊Աբաս ար֊ քայէ էառ զֆէրման յանուն իւր եղբորորդի Յովհաննէս, Բ., կաթողիկոսին Աղուանից և դարձաւ ուրախութեամբ ի տուն իւր։ Վէլի ջան բէկ Բ. որդի Ջալալ֊բեկին Գ. ծնանի զԳրիգոր Բ. կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌՃԲ թուին հայոց, ի 1853 ամի տեառն: