Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/489

Այս էջը սրբագրված է

ԺԴ. Գրիգոր Ա. շինում է Հավքախաղաց բերդը և յուր իշխանությունը ավելի զորացնում այդ անառիկ բերդով, որից ծնվում և հաջորդում է…

ԺԵ. Սահակ-Սևադա, որ քաջ տղամարդ լինելով տիրում է Գարտման, Քավոա և Փառնա գավառներին և սկսում է տարածել սոցա մեջ գիր, դպրություն և ուսում: Սահակ Սևադայից...

ԺԶ. Գրիգոր Բ., որ Գուշատակ ևս է կոչվում, որից

Ժէ. Փիլիպպոս (?), որից

ԺԸ. Սևադա, Ա. (?), իսկ սորանից Հովհաննես (?), որ Սենեքերիմ ևս է կոչվում։ Վերջինս յուր բնական հանճարով, ռազմագետական տաղանդով և կառավարչական խորագիտությամբ, հաջողում է պարսից կառավարության միջոցավ ձեռք բերել Աղվանից թագավորությունը և թագը, որ վաղուց մեռած էր։

Ա. Սենեքերիմ (?) թագավորից ծնվում և իշխում է՝

Բ. Գրիգոր (?) թագավորից, որով կրկին մեռնում է Աղվանից թագավորությունն։ Գրիգոր թագավորից ծնվում են երեք որդիք՝ Վախտանգ թագավորազն, Սմբատ թագավորազն (?) և Վասակ թագավորազն (?):

Ծագումն իշխանաց և մելիքաց Ջալալյան տոհմին.

Ա. Վախտանգ թագավորազնին տեղակալում է յուր անդրանիկն

Բ. Հասան-Մեծն, որն ծնված էր քուրդ իշխանի Արզու դստերից, Հասան-Մեծին տեղակալում է

Գ. Վախտանգ Սակարն (?), որն ամուսնացած էր քուրդ իշխանին Սարգիս որդու Խորիշահ դստեր հետ.

Վախտանգ Սակարն (?) ծնվում է

Դ. Ջալալ-Դոլա Հասան, որն ամուսնացած է Մեծ Սյունյաց Տարսալիճ (?) իշխանի Մամքան դստեր հետ, որից ծնվում և հաջորդում է

Ե. Աթաբեկ Ա, որից

Զ. Պարոն Ջ ա լա լյան, որից

է. Աթաբեկ Բ-ն (?), որից

Ը, Այտին բեկն (!), սորա փոքր եղբայր

Թ. Աղբաստն (?), որից

Ժ. Հատիր մելիքն (?), որից

ԺԱ. Մեհրամ բեկն (?), որից