Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/508

Այս էջը սրբագրված է

մի հատ ներկա տարվա օրացույց, որ կացուցանում եք ձեր առ ինձ սիրո հիշատակարանը:

Բայց ինչ անհամեմատություն...որքան չնչին գնով գնահատում եք Դուք սերը,-սերը, որո հիչշատակի համար կանգնվաց մետալյա, մարմարյա արձանքը, ահագին որձաքարյա կոթողներ, գրանիտյա սյուներ, գեղեցիկ մավզոլեոնք,-բոլորը մաշվում, փչանում են, և չեն դիամանում կորստաբեր ժամանակի հարվածներին: Ես ցավում եմ, ձեր սիրո հիշատակարանը հանդիսացնում է մի փոքրիկ գիրք,-մի հատ օրացույց, որ տարին լրանալուց հետո կորուսանում է իր նշամակությունը և պիտի մի կողմ ձգվի...

Ներեցեք իմ փոքր երգիծաբանությանս:

Այս ղասիտով ստացա ձեր մի քանի տող գրությունը, մի քանի հատ «Մասիս» թերթերից, այլև «Ծաղիկ» կիսամսագիրը, ոոր մեջ կարդացի պարոն Մ. Նալբանդյանցի մահը: Այս հատվածը այնքան գոհացուցիչ չէր, ազգաըին այդ թանկագին Զոհի ցավալի մահը նկարագրոլու համար՝ հռչակավոր Հյուգոյի գրիչը պետք է, և Ապովայնի վառված, կրակված սիրտն: Մի՞թե այդքան կարճ պետք է խոսիլ այն տղամարդի մասին, որ այնքան երկար է սրտաշարժ ոճով ղոսացել է մեր ազգային պիտույքների մասին:

«Ծաղիկն» այս գրով կստանաք: Միր՝ մոռացեք իմ շնորհակալությունը պարոն Ելրկեզելյանցի հիշելու, կիսամագիրն մեզ ուղարկել են ընդունելու մասին:

Դուքն գրած էիք, թե պարոն Նակբանդյանցի լուևսանկար պատկերը հիշյալ պարոնի մոտ տեսաց եք. բայց ի՞նչ եղավ ձեր Պոլսուց գրել տված հանգուևցելո պատկերն: Արժանապես Մորսո Թովմաքսի խոստմունքներն հավիտենականության կարոտություն: ունենբեր այնքան համբերություն: Լավ է, որ դուք ձեր այժմյա ծանոթ պարոն Ելիկեզելյանի միջնորդությւամբ բերել տաք իր և ձեր խնդրած պատկերներն:

Թվրիզի նոր լուրեր մի՝ խնայեցեք ինձ հաղորդելու: Այստեղից ձեր հետաքրքրությունն գրավող նոր գրելիք չունեմ, առայժմ մնաք բարյավ: