Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/512

Այս էջը հաստատված է

Կանին մշակված է, դուք ավելի շատ ծանոթ եք Պարսկաստանին, դուք կարող եք դրել ավելի լավ նամակներ:

Թեև հեգնական և պարսավաբանական ոճը ձեզ շատ հաջողվում է և այդ նամակները այդ մասին ունեին յուրյանց գեղեցիկ կողմերը, բայց մի այդպիսի ոճով դրվում են կյանքից առած փոքրիկ պատկերներ, վեպիկներ, և ոչ նամակագրությունը։

«Մշակի» խմբագրությունը միշտ ստանում է Թաբրրիզից զանազան թղթակցությունը, պարոն նամակագիրքը կարծես միմիայն Թաբրիզով են զբաղված, կարծես Պարսկաստանի այլ քաղաքներում ոչինչ չեն պատահում։ Պարսկաստանը լի է առօրյա հետաքըրքրական անցքերով, որո մասին ոչ մի պարբերական հրատարակություն չէ խոսում։

Ինչե՞ր չեն լինում դիվանխանաներում, ի՞նչեր չեն լինում շարիաթխանաներում, ի՞նչեր չեն գործում նահանգների հաքիմներն, մուլքադարներն և ի՞նչեր չէ անում վերջապես մեր Ատրպատականի հոգևոր կառավարությունը։ Այն բոլոր անկարգություններն, որ պատահում են աքս տեղերում, միշտ առատ նյութեր կարող են լինել լրագրության համար։

Դուք եղել եք Թեհրանում, Ղազվինում, և տեսել եք Պարսկաստանի զանազան քաղաքներ, դուք կարող եք շատ նյութեր հաղորդել մեզ: «Մշակի» խմբագրությունը միշտ պատրաստ է ամենայն ուրախությամբ տպել, այլև վարձատրել ձեր աշխատությունը մի օրինակ ձրի ուղարկելով ձեզ։

Եվ ձեր մի այդպիսի աշխատասիրությունն մի այլ պատճառավ ևս կվարձատրվի, երբ դուք կծանոթվիք հայոց ընթերցող հասարակությանը, և երբ այս կողմերը գալու լինիք, շուտով կարող եք ձեզ որևիցե պաշտոն գտաներ:

Ուշադրությամբ կարդացեք «Մշակի» № 31 Ղարադաու նամակը։ այդպիսի պարունակություն ունեցող նամակներ միշտ հետաքրքրությամբ կկարգացվին։ Թեև նա ամենևին Պարսկաստանից չէ գրված, այսուամենայնիվ, ճիշտ տեղեկություններ է տալիս այդ գավառի վիճակից։

Ինձ շատ ցանկալի էր գիտենալ մեր վաղեմի բարեկամ Մոսիո Թովմասի և նորա ընտանիքի առողջությունը։ Ձեզանից շնորհակալ կլինիմ, եթե հաղորդեք նոցա մասին մի քանի տեղեկություն։ Ես մինչև մահ չեմ կարող մոռանալ աչդ պատվելի գերդաստանի ազնիվ հյուրասիրությունը։