Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/517

Այս էջը սրբագրված է

թե դպրոցի,թե նորա վարչության և թե այլ հասարակական երևույթների մասին։ Հուսով, եմ որ դուք այնքան մոռացկոտ չեք և ո՛չ այնքան ծույլ, որ չկատարեք ձեր խոստմունք։

Ձեր հոգաբարձունքներից մինը՝ պ․ Ա․ Ղարաբեկովն քանի շաբաթ առաջ անցել էր Թիֆլիսից դեպի Եվրոպա, ցավում եմ, որ նորան տեսնել չկարողացա, որովհետև մինչև իմ լսելս նորա մասին, հեռացել էր այստեղից։ Բայց մի պարոնից, որ նորա հես տեսնված էր,իմացա, որ պ․ Ղարաբեկովն գոհ էր ձեր մասին, այդ խիստ ուրախություն պատճառեց ինձ։

Հետաքրքրական է գիտենել, թե որպես է վարում յուր պաշտոնը ձեր ընկերը․ արդյոք նա արդարացրուց այն նախագուշակություները,որ լինում էին նորա մասին, թե փոքրիշատե ուղղվել է․․․ Գրեցեք,խնդրել,թե ի՞նչպես եք տեսնում տղային առաջնորդին կամ տեսչին․ գրեցեք,ո՞վ է այժմ գլխավոր դերը խաղում այնտեղի հասարակական գործերում։

Ես զդաղված եմ իմ գրքի |||հատորի պատրաստությունով գալոց տարվա հունվարից տպագրությունը կսկսվի։ Այդ աշխատությունը չափից դուրս զբաղեցրել է ինձ այժմ։

Գալոց տարի «Մշակի» հրատարակությունը կշարնակվի նույն պրոգրամայով․ մի օրինակ կուղարկեմ տեղային դպրոցի անունով, դուք նա կկարդաք։

Իմ անունով նամակներ կարող եք տալ պ․ Մելիք—Ազարյանցի ընկեր մահտեսի Սիմոնին,նա կհասցնի ինձ։

Ցանկանում եմ ձեզ դախտ և հաջողություն։

Հ․Մելիք—Հակոբյանց

1875

}}

''14.ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

20 հունվար, 1875, Թիֆլիս

Սիրելի բարեկամ

Հ․Կարապետյան,

Ձեր նամակներն ստացած եմ,ցավում եմ,որ Թավրիզում

Ձեր նպատակներն արգելքների են հանդիպում․մի անզարգացած