Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/530

Այս էջը սրբագրված է

տանի և ասիական Տաճկաստանի հայերի կյանքից` թև որպես նրանք օտար երկրներում, պանդխտության մեջ մաշվում են, անհետանում են,առանց կրկին յուրյանց ընտանիքը վերադառնալու բախտն ունենալու։

Հիշյալ աշխատության գլխավոր հերոսն է մի երևելի խաչագող, և որովհետև նա ամեն տեղ, ամեն երկիր անցնում է և յուր հիշատակարանի մեջ նկարագրում է ամեն տեղ տեսած հայ պանդուխտների թշվառ վիճակը։ Մի խոսքով «Խաչագողի» մեջ ընթեր ցողը կարող է տեսնել հայի կեցության պատկերը մահմեդական Ասիայում և նրանից դուրս, օտար երկրներում, որոնց մեջ նա թափառում է որպես համալ, մշակ կամ բախտախնդիր խաբեբա:

Այս աշխատությունը իմ մի քանի ճանապարհորդությունների և երկար ժամանակյա մտածությանը արդյունքն է. նա գրված է հիշատակարանի ձևով և խառն է զանազան ռոմանական և վիպական անցքերով, որոնց բոլորը ներքին կապ ունին։

Առաջին հատորի արտագրված օրինակը արդեն պատրաստ է,երկրորդը շուտով կպատրաստվի, որովհետև քանի օրից հետո մեր դպրոցի արձակուրդը կսկսվի, այնուհետև ազատ ժամեր շատ կունենամ աշխատելու։

Ձեր դժգոհությունը «Մշակի» հարձակման մասին դեռ լույս չտեսած «Լումայի» վերա` բոլորովին իրավացի է, բայց նորա հարձակումն ես չեմ վերաբերում պ. խմբագրի նախանձին կամ նորա անձնական կրքերին դեպի Ձեզ, որովհետև պ. Արծրունուց Ձեր մասին միշտ համակրական խոսքեր եմ լսել, եթե այժմ նա յուր կարծիքը փոխել է, այդ չգիտեմ։ Բայց կնքել մի դեռ չծնված ամսագիր «կղերական» անունով,— դա հառաջ է եկել պ. Արծրունու այն ջղային-զառանցական րոպեից, որ շատ անգամ նորա հետ հանդիպում է և յուր թերթի մեջ մեծամեծ սխալներ է գործել տալիս...

Բայց Ջեզ թո՛ղ չվհատեցնեն այսպիսի խայթերն եթե գործելու l-ռանդ ունիք, որովհետև ազնիվ նպատակը և տոկուն աշխատությունը, թեև ուշ, վերջապես կպսակվին արդյունավոր արգասիքով։

Ձեր գործունեությունը անկեղծ սրտով համակրող

Հ. Մելիք-Հակոբյան