Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/611

Այս էջը սրբագրված է

Վերջապես, բարեբախտաբար «Մշակի խմբագրատներ, առանք ինձ հետ խորհրդակցելու, Նայն անձին է աոաջարկել, որին ես եմ աոաջարկել։ եթե կամենում եք, կարգադրեցեք, որ ճանապարհ դնենր։ Միայն մի ուշացրեք, որովհետև նրան արիշ տեղերից ևս հրավիրում են, և Թավրիզի հուսով մնալով, կղրկվի յուր պաշտոնից։


Դարձյալ պարոն Խաչատուր, հանգուցյալ ադա Աբրահամր իմ սԿայծեր» կոչված վիպասանության համար բաժանորդագրթյուն էր արել Թավրիզում, և այդ վեպի երկրորդ հատորն ևս լույս տեսնելով, ես պետք է ուղարկեմ բաժանորդներին» Ծրարիս մեջ կգտնեք բաժանորդների անվանական ցուցակը, խնդրեմ, հայտնեք ինձ, թե որոնք գտնվում են այնտեղ, և որոանք րացակա են, որպեսզի նրանց թվի համեմատ դրբեր ուղարկեմ։ Դուք, հույս ունիմ, որ կընդուներ այդ ծանրությունը' հանձնելու ըստ պատկանե լույն է Այս շաբաթ փոստով ուղարկեցի միայն 10 հատ, բայը ոչ ii|Ulu|i|- կսւյի ևով, այլ (խաչակապով), երկու գիրք միասին կապած։


Կայծերի բոլոր բաժանորդները վճարել են ճանապարհի ծախք աոաջին և երկրորդ հատորների համար 50 կոպեկ։ Դուք ևս ստացեք Թավրիզի բաժանորդներից, բայց եթե դժգոհոլթյո հատնելու լինեն, հարկավոր չէ։


Ընդունեցեք իմ հարգանքը'

Հ. |քե|իք-«!ակոթյա&


Հ, Գ, նամակս գրել, վերջացրել էի, հետո նկատեցի, ոո Թավրիզի բաժանորդների ցուցակը թղթերիս մեջ չէ երևում։ Եթե մինչև գալոց փոշտի օրը չգտա և չուղարկեցի, կնշանակե, որ մոտ խուզարկություն եղած ժամանակ մյուս թղթերի ս հետ տարած են։ Այգ դեպքում շատ դժվար պետք է չինի իմանալ, թե ովքեր էին այնտեղի բաժանորդները։ Առաջին հատորը հանձնրվել է, որքան հիշում եմ, Ֆեներջյանի ձեռքով կարելի է արդյոք իմանալ, թե ովքեր են ստացել աոաջին հատորը։

Ինձ այսքանր միայն հայտնի է, որ բաժանորդները 16 հոգ են եղել և ոչ ավելի, և 16 գիրք պետք է բաժանվի։ Բայց գուցե. միևնույն անձը մի քանի օրինակի գրված լինի։ Այդ դեպքում, բաժանորդների թիվը 16֊ից կպակսի, բայց գրքերի քանակությունը նույնը կմնա, այսինքն 16 հատ։