Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/660

Այս էջը սրբագրված է

մերը «Գավիթ Բեկի» և «Խամսայի մելիքությունները» աշխատության գթության համար փաստական տեղեկություններ հավաքելու (տե՛ս «Խամսայի մելիքություններ» աշխատության ծանոթագրությունը, էշ 635)։


Այս նամակը նշանակալից է նրանով, որ ընթերցողին որոշակի պատկերացում է տալիս գրողի նյութական գրության մասին։


Նամակը աոաջին անգամ հրապարակվել է «Արարատ» ամսագրում, այնուհետև տեղ է գտել Րաֆֆի «Գր ական ութ յան մասին» ժողովա ծվում (էշ 155)։


Արտատպված է «Արարատ» ամսագրից, 1913 թ., Л? 4, էշ 3401


              37. (ՄԵԼՔՈՆ ՓԱՆ5Ա.ՆԻՆ]

Այս նամակը ամբողջովին նվիրված շինելով «Մշակին» Պոլսից թղթո>կցող Գրիգոր Նիկողոսյանին, ժամանակին «Արարատ։ ամսագրում գրաքննչական նկատառումներով չի տպագրվել (Գ. Նիկողոս յանի մասին տե и М 30 ծանոթագրությոմը)։


Նամակն աոաջին անգամ հրապարակվել է «Հայաստանի կոոպերացիա» երկշաբաթաթերթում։


Արտատպված է «Հայաստանի կոոպերացիայից», Երևան, 1920 թ., А» 14,. էջ 376,

                38. [ՄԵԼՔՈՆ ՓԱՆՅԱՆԻՆ]

Պատասխանելով Մ. Փանյանցի 13-ը մարտի նամակին, Րաֆֆին խոստանում է կատարել Գ. Նիկողոսյանին վերաբերող նրա խնդիրքը, որը ամենայն հավանականությամբ վերաբերում է վերջինիս 150 ոուբլի փող ուղարկելուն։


Գ. Նիկողոս յանի հոդվածը, որի մասին խոսում է Րաֆֆին, տպագրվել է


«Մշակի» մարտի 18-ի (1882 թ.) համարում «Նամակ Թուրքիայից» վերնագրովա


Սիմոն և Սարգիո Թումանյաններր Թավրիզի մեծահարուստներից են, Սարգսի


որդի Վարդանը Թավրիզում եղել է Րաֆֆու աշակերտը։ Սա էր, որ 1884 թվականին Մոսկվայում հրատարակվեց «Ջալալե դղին» վեպիկը։ Երիտասարդը, որ


Գ. Նիկողոսյանի միջնորդությամբ Պոլսից դիմել էր Րաֆֆուն «Խենթի» և f»?*- քալեդդինի» ֆրանսերեն թարգմանության թույլտվությունը ստանալու համար արևմտահայ բանաստեղծ Թոմաս Թերզյանն է։


Վերոհիշյալ ստեղծագործությունները թարգմանվել են, թե ոչ, դժվարանում ենք ասեր նամակն աոաջին անգամ որոջ կրճատումներով հրապարակվել է «Արարատ» ամսագրում (տե՛ս 1913 թ.է X 4, էջ 341)։ Ամբողջական տեքստը տպագրվել է


«Հայաստանի կոոպերացիայում», այնուհետև այն տեղ է գտել Րաֆֆի «Գրականության մասին» ժողովածվում (էջ 156)։


Արտատպված է «Հայաստանի կոոպերացիա» երկշաբաթաթերթից,1920 թ• M 15, էջ 627,


                  39. (ՄԵԼՔՈՆ ՓԱՆՅԱՆԻՆ]

Ինչպես հայտնի է նախորդ նամակից, Րաֆֆին Փան յանին խնդրել էր Վարդան Թուման յանիս ծանոթացնել «հալալեդդինի» տպագրության համար հեղինակի առաջադրած պայմանների հետ։ Փանյանը 13-ը ապրիլի թվակիր նամակով