Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/78

Այս էջը հաստատված է

հիման վրա պ․ կրիտիկոսը պնդում է, թե «Կայծերի» մեջ չկա կյանք ոչ անցյալի և ոչ նեկայի։

Գլխավոր պատճառը, որ պ․ Հայկունուն մոլորեցնում է և նրան հակասությունների մեջ է ձգում, այն է, որ այդ պարոնը չէ ուզում պարզ խոստովանվել, թե «Կայծերը» վեպ է։ Նա վեպ էլ է անվանում, հեքիաթ էլ է անվանում, ծրագիր էլ է անվանում, բայց ոչ մեկի վրա չէ կանգնում։ Եթե վեր առներ նրան իբրև վեպ, պետք է ցույց տար, արդյոք պատմակա՞ն է նա, թե ժամանակից։ Իբրև պատմական տեսակետից, իսկ իբրև ժամանակից վեպ, պետք է նայել ժամանակակից կյանքի տեսակետից։ Բայց այդ բոլորից խույս է տալիս նա, ասելով, «Կայծերի» մեջ չկա կյանք ոչ անցյալի և ոչ ել ներկայի։ «Կայծերը» ոչ պատմական վեպ է և ոչ էլ ժամանակակից։ Հենց այդ սխալ որոշումը նրան ձգում է բազմաթիվ հակասությունների մեջ։ Ահա որպես․

Եթե «Կայծերը» ոչ պատմական վեպ է և ոչ ժամանակակից, եթե նրա մեջ չկակյանք ոչ անցյալի և ոչ էլ ներկայի,— այստեղից լոգիկաբար ծագում է այն միտքը, որ «Կայծերի» հերոսները, նրա մեջ գործող անձինքը, այլ խոսքով, նրա տիպերը ոչ գոյություն են ունեցել անցյալում, անցյալում, այսինքն՝ հայոց պատմական կյանքում, և ոց ել նրանք գոյություն ունեն այժմ, այսինքն՝ հայոց ներկա կյանքում, այլ նրանք Րաֆֆիի երևակայության ծնունդ են, որոնց ստեղծել է ինքը հեղինակը։ Եվ այսպես էլ ասում է պ․ Հայկունին, «Կայծերի» մեջ գործողները «իրական» մարդիկ չեն , այլ«վերացական և երևակայական» են։ Շատ լավ։ Ու րեմն էլ ինչ լոգիկայով պ․ կրտիկոսը համեմատում է «Կայծերի» տիպերը Աբովյանի, Աղայանցի, Պրոշյանցի, Ծերենցի տիպերի հետ և գտնում է նրանց մեջ կատարյալ նմանություն։ Վեր առնենք նրա համեմատություններից մի կտոր միայն․

«Այսպես, ընթերցող, գրում է պ․ Հայկունին․ «Կայծերի» ամենագլխավոր գործողը — ասենք տիպը — որսորդ Ավոն, ոչ այլ ոք է, եթե ոչ ա) պ․ Աբովյանի Աղասին, բ) պ․ Աղայանցին Հարությունը, գ) պ․ Պռոշյանցի Վարդն, դ)պ․ Ծերենցի Թեոդորոս Ռշտունին և նույն հեղինակի Լևոնը («Թորոս Լևոնի» մեջ), ե) պ․ Րաֆֆիի իրար Մելիք Մանսուրը («Խենթի» մեջ)։

Եթե պ․ Հայկունու համեմեմատությունները ճշմարիտ համարենք, մենք կամա—ակամա պետք է հասնենք այն եզրակացությունը, որ մեր հարգելի վիպասները, ամենքն էլ, առանց բացա-