Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/91

Այս էջը հաստատված է

«Կռապաշտության և կուռքերի կենտրոնը հին ժամանակներում, քրիստոնեության և սրբերի կենտրոնը, մինչև մեր օրերը — ինչպես հայտնի է — Տարոնի ս. Կարապետն է (՞՞)։ Այդ վանքը տեսնելու բախտ ես չեմ ունեցել, բայց բավական ճանապարհորդների գրվածքներ (՞՞՞) այդ վանքի, նրա ուխտագնացների և հանդեսների մասին, կարդացած եմ։ Բացի դրանից, շատ ուխտագնացների հետ մանրամասն խոսակցություն ունեցել եմ։ Բայց ոչ մեկ ճանապարհորդներից, ոչ էլ մեկ ուխտագնացից ես լսած չեմ «ընկավոր», «ընկավոր», այդ տեսակ պատմություն, այդքան կախարդական գործողությունում հայ կրոնավորի այդքան ջերմ և խորամանկ մասնակցություն — այդքան և լոկ շահասիրական դիտմամբ եղած աչքակապություն»։ — Բայց որովհետև դա մի շատ հետաքրքիր խնդիր է, որովհետև «Կայծերի» «ընկավորի» պատգամներից ես չեմ կարող այդ հետևացնել, որովհետև պ. Րաֆֆին այդ և այդպիսի պատմական պարագաների վրա շատ թեթև աչքով նայելու սովորություն ունի, որովհետև — ինչպես ես եմ կարծում — արաբական և պարսկական դերվիշների, վհուկ ու կախարդների գործողությունների ազդեցությունը պարոնի վրա բավական զորեղ է, ուստի ես խոնարհաբար խնդրում եմ նրանից ցույց տալ թե՝ իրան նկարագրությունը ի՞նչ բանի վրա է հիմնված։ Արդյոք նա ունի՞ իրան ձեռքին որևէ գրավոր կամ բանավոր հիշատակարան, ավանդություն։ Արդյոք իրանից զատ, ուրիշներն էլ տեսա՞ծ են մեր օրերում ս. Աստվածամոր վանքի այդ կռապաշտ վեղարավորներին։ Մի՛ մոռանաք պ. Րաֆֆի, որ այդ ձեր պատկերով, դուք վեր եք առնում մի ցեխի ու շաղախի ահագին կտոր և ծեփում քրիստոնեական եկեղեցվո պատն ի վեր և Քրիստոսի պաշտոնեի երեսն ի վեր»։ «Մեկնեցեք մեզ, պ. Րաֆֆի, թե ձեր այդ ս. Աստվածամ որ վանքը իրան միաբանությունով ինչի՞ց արդյոք այդպիսի խոշոր բացառություն է կազմում ամբողջ հայ քրիստոնյա աշխարհումս»։

Այդ տողերը տպվում են «Մեղվի» 37 Համարում զետեղված կրիտիկայի մեջ, իսկ նրանից առաջ, նույն կրիտիկայի մեջ, իսկ նրանից առաջ նույն կրիտիկայի շարունակության մեջ (№ 33) միևնույն Աստվածամոր վանքի տոնախմբության մասին խոսելով, ահա ինչ է ասում պ. կրիտիկոսը.


Պ. Րաֆֆիի արդար իրավունքն է նմանապես նկարագրել և ուրիշ որևէ ազգային հասարակական երևույթ, ժողովրդական սովորություն, վարքուբարք, թեկուզ այդ ամենը իրանից առաջ