Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/121

Այս էջը հաստատված է

պահուն, մնջիկ — միայնակ հսկում է իրանց ոչխարների փարախի և վրանների շորս կողմը, իրանց ոչխարներր քուրդերի և խորամանկ գայլերի բերանից ազատ պահելու համար — երբ նա հանկարծ լսում է հեռավոր սարից մի սոված արջի, մի ահագին քավթառի կամ մի կատաղի վագրի սոսկալի մռնչյունը, նրա հոգին վառվում է ուրախությամբ․ նա արիաբար դիմում է դեպ չարագուշակ ձայնը, իսկ երբ դարանա մտած մի քարի ետևը՝ նա հաջողում է զարկել և գետին գլորել վիթխարի գազանը, այլևս նրա հրճվանքին սահման չկա։ Նա ցնծությամբ կրում է յուր շալակին ահագին որսը, բերում, գնում է իրանց վրանի առջև։ Առավոտյան, նրա հասակակից պատանիները ամաչելով նայում են նրա երեսին, բայց մանուկ աղջիկները — գովաբանում են նրա քաջագործությունը, և նրանց կուսական սրտի մեջ ծնվում են սիրո զգացմունքը։

Աներկյուղ քաջասրտության հետ նրա բնավորությունը ուներ հեզ, մաքուր, ազնիվ և քնքուշ կողմեր ևս։ Ո՞րտեղ էր մեծացել նա, որ այգպես չլիներ— նա բնության հարազատ որդին էր, վաճառանոցներում և առևտրական խանութներում չէր դեղնել նրա դեմքը արծաթասիրության նախանձից և հոգեմաշ հուսահատությունից։ Նրա հպարտ, կրակով լի սևորակ աչքերը չէի՛ն մեռել, չէին նվազել — ամեն ժամ նայելով ապրանք գնողի ճանապարհը։ Նրա անխարդախ և անկեղծ սիրտը — չէ՛ր թունավորված շահասիրության ախտով, և նա երբեք որպես վաճառողների որգիքը — յուր լեզվին թույլ չէր տվել անուղիղ բան խոսել, որպեսզի պեսպես կեղծավորությամբ, հազար և մեկ երգումով, բյուրավոր սուտ վկայություններ բերելով՝ աշխատեր մի ծանր գնով վաճառել մի աժանագին ապրանք, և այնպիսով ավելի հմտանալ խաբեբայության կեղտոտ արվեստին։

Ռուստամը ոչ մի վատ համարում չուներ մարդկանց վրա։ Նա չէր ճանաչել նրանց չարությունները․ նա բոլորին համարում էր յուր հայրը, մայրը քույրը և եղբայրը։ Նա այնպես էր հասկացել, թե ամեն սիրտ այնպես մաքուր և պարզ էր, որպես այն հստակ աղբյուրները։ Նա ա՛յնպես էր հասկացել, թե ամեն ոք ա՛յնպես ազնիվ, ա՛յնպես սուրբ է, որպես այն անուշահոտ նախշուն վարդերը։ Նա ա՛յնպես էր հասկացել, թե մարդիկ ա՛յնպես բարի և ա՛յնպես առաքինի էին՝ որպես այն անմեղ և անարատ գառները։

Սիրո ախտը, որ բոլոր կրքերից առաջ վառվեց նրա մանուկ հոգու մեջ — ավելի զգալի էր նրան։ Աշղների «մեջլիսներում». երբ նա լսում էր Քյարամի և Ասլուի, Աշրղ-Ղարիբի ու Շահսանամի,