Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/155

Այս էջը հաստատված է

ե՛ս պետք է այս երեկո այնտեղ գնամ «խնամատես», խնդրում եմ, դո՛ւ ևս ինձ հետ եկ։

— Ի՛նչ հարկ կա ա՛յսօր խնամոց տուն գնալու։

— Չգիտե?ս, որ տյառընդառաջին սկեսուրները գնում են խնամիների տուն, իրանց հարսնացուները հանում են կտուրի վրա, որ կրակ տեսնեն։

— Ուրեմն դո՛ւք ևս միտք ունիք օրիորդ Սալբին՝ ձեր Ռուստամի նշանածը հանել յուր հոր կտուրի վրա, և հաղորդ կացուցանել ռամիկների ուրախությանը։

— Ի՜նչ արած մեր պապերի սովորությունն է,— պատասխանեց տիկին Սկուհին,— պետք է կատարել, թեպետ օրըստօրե մեր ազգային այնքան գեղեցիկ, այնքան խորհրդավոր ավանդությունները կորչում—անհետանում են...» Միթե ա՞յսպես էր կատարվում տյառընդառաջը հին օրերին...։ Այժմ մարդկանց սրտերը սառել են. բոլորը թերահավատ են դարձել և սուրբ բաները չեն ընդունում։

Տիկին Սալլաթինը նշմարելով, որ յուր քույրը այդ խոսքերով մասամբ իրան էր կշտամբում, չկամեցավ ավելի դիպչել նրա նախապաշարված կարծիքներին, որ չկոտրեր յուր երեց քրոջ սիրտը՝ որին ա՜յնքան սիրում էր։ Մանավանդ, որ նա նույն րոպեին ցանկանում էր գնալ Հովասաբենց տունը օրիորդ Սալբիին տեսնելու։

— Ես հոժար եմ քեզ հետ Հովասաբենց տունը գնալու,— ասաց տիկին Սալլաթինը,— միայն թե դուք էլ պարտավոր եք այսօր վարվել տյառընդառաջին հատուկ սովորական վարք ու կարգով։

— Ո՞րպես,— հարցրուց տիկին Սկուհին, չհասկանալով յուր քրոջ ասածը։

— Տյառընդառաջին խնամիները ընծաներ են տանում հարսնացուի տունը, դուք ուղարկե՞լ եք։

— Իհա՛րկե, համարյա թագավորի արժան բաներ։

— Զոր օրինակ։

Օրիորդ Սալբիի համար մեկ կարմիր մեշադու մետաքսե քող, մեկ թանկագին քիշմիրյան շալ, մի գեղեցիկ՝ պարանոցի մանյակ մարջանով և ոսկի դահեկաններով շարած, մի հատ ֆերուզա մատանի, մեկ զույգ սաղրի սոլեր։

— Իսկ քաղցրավենիք դրե՞լ եք դրանց հետ։

— Ինչպես չէ, նաբաթ, նողուլ, շաքար, ամեն տան մեջ այսօր թովում են միմիայն խարբուզակի և սեխի սերմեր, կարկաթ (աղանձ) են շինում, և չամչախառն ուղարկում են խնամատես, բայց դրանց փոխարեն՝ ես բովել եմ տվել նշի, ընկուզի, ծիրանի կորիզի և սիսեռի