Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/28

Այս էջը հաստատված է

մեկնաբանում է իբրև գոյություն ունեցող օրենքների ու հարարերություների օրգանական հետևանք և որպես գեղագետ, բացում, թափանցում է իրականության մեջ մինչև նրա ամենամութ ծալքերը, լույս աշխարհ հանում Մասիսյանին ծնող, իրականության կերպարն ամենայն оբյեկտիվությամբ ու զայրույթով:

Հասարակության սխալ կառուցվածքը ապականում է և՛ այնպիսի մարդկանց հոգին, որոնք ըստ էության այդ հասարակարգի և հասարակության խորին զավակներն են,—ա՛յս է Րաֆֆու կողմից հաստատվող միտքը նրա նոր վեպում` «Խաչագողի հիշատակարանում»։ «Այս աշխատությունը յուր ամբողջությամբ նվիրված է հայոց մշակ դասին և պատկերացնում է, թե որպիսի տեղային և հասարակական հանգամանքներ ստիպում են նրանց թողնել հայրենիքը և պանդխտության մեջ բախտ որոնել։ Նյութն առնված է Պարսկաստանի և ասիական Տաճկաստանի հայերի կյանքից թե որպես նրանք օտար երկրներում պանդխտության մեջ մաշվում են, անհետանում են, առանց կրկին դեպի յուրյանց ընտանիքը վերադառնալու բախտն ունենալու. «...խաչագողի մեջ ընթերցողը կարող է տեսնել հայի կեցության պատկերը մահմեդական Ասիայում և նրանից դուրս օտար երկրներում, որոնց մեջ նա թափառում է որպես համալ, մշակ կամ բախտախնդիր խաբեբա»։

Վեպի արկածախնդրական սյուժեն, արագությամբ փոփոխվող դրությունները, մի գավառից այլ գավառ, մի երկրից այլ երկիր տարվող գործողությունը դյուրություն էր տալիս պատկերելու ամենից առաջ բախտախնդիր խաբեբայի տիպը, խաչագողի բնավորությունը։ Կենտրոնում գրված է քավոր Պետրոսը—խաչագողների ուստաբաշին, որը հասարակ անուն է դարձել, ինչպես և Մասիսյանը, Ճանճուրը։ Րաֆֆին նոր տիպ է ստեղծում, կյանքին նայում է նոր դիտակետից և գտնում է իշխող հասարակության, ազգային և սոցիալական ճնշման վատթարագույն արդյունքներից մեկը—մարդու այլասերումը: «Ստրկությունը խաչագողների մեջ զարգացրեց նենգավորություն, իսկ ճնշված, հալածված և հարստահարված գրությունը նրանց անբարոյական դարձրեց... Այսպիսի ճնշում արտադրեց խաչագողներին»,—նկատում է վիպասանը[1]:

Խաչագողը, որպես գարշելի տիպ, իբրև «ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդ» կրում էր բոլոր այն արատները, որ բնորոշ էին տիրապետող դասերի ու դասակարգերի համար: Սավրա գյուղից դուրս գալով խաչագողն անցնում է աշխարհից աշխարհ, մտնում է կյանքի ներքնահարկերը, բարձրանում է ազնվականության և կալվածատիրության աստիճանին, ընկերանում է գողերին ու ավազակներին, դառնում է հոգևորական։ «Խաչագողը չափազանց առաձգական է և դյուրաթեք։ Նա դեպի ամեն կողմ ծովում է։ Նա ամեն կաղապարի մեջ մտնում է և ամեն տեսակ ձևեր ընդունում է, բայց երբեք մի հատկանիշ ձև չէ պահպանում։ Նա կատարյալ քամելիոն է։

Խաչագողը նայում է տիեզերքի վրա, որպես յուր հունձքի արտի վրա։ Նա գիտե կորզել մարդկային ընդհանուր աշխատանքից ինչ որ իրան պետք է։ Նա չի ցանում, բայց հնձում է։ Նա չի արդյունաբերում, բայց սպառում է: Նա ապրում է ուրիշի վաստակով»[2]։

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, երկրորդ հատոր, էջ 597, Երևան, Հայապետհրատ, 1955 թ.
  2. Նույն տեղը, էջ 307