Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/338

Այս էջը հաստատված է

հետ նրա օրորոցի երգը,— ասաց նա ուշադրությամբ նայելով թերթին։

— Պարոն Ռուստամը,— մյուս կողմից խոսեց պարոն Աշխարունին,— ոգևորված գովաբանում է վայրենի քաջազնական կյանքը, կամ ուրիշ խոսքերով բարբարոսությունը, բայց հույները իրանց ճարտարությամբ թողել են արմանի հիշատակի մի արձան գալոց ազգերին- մի արձան, որ միանգամայն ձևացնում էր կռվի և իմաստության աստվածուհին։ Այդ մի մեծ խրատ է մարդկությանը, որ առանց իմաստության, առանց ուսման, առանց կրթության, միով բանիվ՝ առանց լուսավորության, այսօրվա օրս ոչ մի գործ չէ կարելի կատարել։ Անցան, գնացին այն ժամանակները, երբ մի Ալեքսանդր, մի Աթիլլա, մի Լանկ-Թեմուր, մի Նադր-Շահ աշխարհի մի ծայրից դեպի մյուսն արշավել են։ Այգ մեծամեծ ավազակները միշտ նմանել են ցոլացող մետեորաներին, որ հանկարծ երևան էին գալիս և իսկույն չքանում մթնոլորտի մեջ.․.։

Լ

ՈԻՂՂԱՓԱՌ ՄԱՀՄԵԴԱԿԱՆԸ

Առավոտյան շուտ պարոն Վասակյանը հրամայեց թամքել յուր ջորին. հեծավ և սկսավ դիմել դեպի գյուղաքաղաքը, որ ոչ այնքան հեռու էր Ծաղկավանից։

Այդ գյուղաքաղաքում վաղուց արդեն բնակվում էր Միրզաֆաթալի անուն հարուստ պարսիկը, մի եկվոր այս կողմերը Շիրազից։

«Մեծ հարստությունները միայն կարելի է վաստակել անիրավությամբ, արդարությամբ չէ՝ կարելի միշտ փլավ ուտել. ցամաքհաց է աղքատիկ կերա կուրը արդարների...»։

Այդպես էր սովորական առածը Միրզա-Ֆաթալիի։ Յուր նպատակի հիմը դնելով այդ բնաբանի վրա՝ Միրզա֊Ֆաթալին յուր մանկությունից ամենևինչուներ պահեցողություն մեղք գործելու մեջ«—. սուտ խոսել, սուտ երդվել, ուրանալ, գողանալ, թեթև քարով կշռել, կարճ կանգունով չափել, փոքրիկ թուրայով (քոռով) տալ, մեծով առնել՝ էին միակ վաստակարարության աղբյուրները նրա առևտուրի մեջ։ Այսուամենայնիվ, նա յուր հավատակիցների մեջ համարվում էր մինը ուղղափառ. մուսուլմաններից։ Ավելի ճշտությամբ կատարելով Իսլամի