Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/386

Այս էջը հաստատված է

Ինտոս գետի ափի մոտ`
Հաղթության դնեի արձան:

Ոտքի տակ ես փշրեի`
․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․

Պահանջեի որդիքս,
Որքան կուլ տվեց անհագ.
Ժողովեի հայ ազգը`
Իմ հաղթող դրոշակիս տակ:

Հայոց փշրված քաղաքներ
Վեր կանգնեի փառավոր,
...ծովի ափի մոտ`
Ես դնեի իմ աթոռ:

Ռուբինյան վեհ թագը,
Անփշելին գավազան
Թող հովվեր հայոց ազգը
Միշտ, անփոփոխ, անսասան։

Ո՜հ, լռվեցեք, տխուր մտքեր
Իմ հոգվույս մեջ դուք անշարժ,
Այդ մեծ բախտը, այդ սուրը օրեր`
Հայի ճակտին չե՜ն գրված...:


— Արդարև, այդ մարդը հասարակ մարդերի կարգից չէ,— կրկնեց խանը կարդալը վերջացնելով։— Այդ մարդը մի վտանգավոր մարդ է։

— Մինչև հիմա ձեզ ասում էի, դուք չէիք հավատում,— խոսեց մելիքը.- բայց այսօր ձեր աչքով տեսաք նրա գործքը, ձեր ականջով լսեցիք նրա խոսքերը, և այդ թունավոր գրվածքները ցույց են տալիս նրա զարհուրելի մտքերը։

— Արդարև, դա վտանգավոր մարդ է,- դարձյալ կրկնեց խանը։

— Այդ մարդը, ոչ թե լոկ խոսքերով քամիներ է փչում,— պատասխանեց Ռեսը,- այլ նա աշխատում է յուր չար մտքերը կատարելագործել և գործով։ Այս տարի նա սարում գտել է իրանց սրտակից բարբարոսների մի մեծ բազմություն, որոնց մեջ կան մոտ հազար հոգու չափ պատերազմող տղամարդիկ, որոնք, իրանց անպարտելի քաջությամբ և հաջողությամբ կովի մեջ, կարոդ են