Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/387

Այս էջը հաստատված է

նվաճել մի մեծ թագավորություն։ Որպես ինձ հայտնի եղավ ստույգ տեղեկություններից, այդ բարբարոսների հետ, նա միաբանվել է՝ հարձակվիլ ձեզ վրա, տիրել Զարեհավանը և հաստատել այստեղ իրան համար անկախ տերություն,

— Ողղո՞րդ,— հարցրուց խանը զարհուրելով,

— ճշմարիտ, այդպես է,— վկայեց մելիքը։— Բացի այն բարբարոսներից և Զարեհավանի հայերից շատերը միաբանվել են նրա հետ։

— Իհարկե, և զարեհավանցիները նրա հետ կմիաբանվեին,— նրա խոսքը կտրեց Ռեսը։— Որովհետև այդ մարդը միշտ և անդադար քարոզում է ազատություն... ազատություն... ազատություն...I Թե հայոց ազգը յուր հատուկ իշխանությունը և յուր հայրենի երկիրը պիտի ունենա, թե պետք չէ ծառայել ուրիշ ազգերին, և թե ամեն մի Հայ պիտի սիրե յուր կրոնը, լեզուն, գրականությունը և յուր հայրենի Հողն ու ջուրը։ Նա խաբում է բոլորին, ասելով թե հայերն էլ մի ժամանակ ունեին տերություն, իշխանություն և զորություն աշխարհի մեջ, և թե այդ Հողը, որի վրա տիրում է — նրա խոսքով— բռնակալի գավազանը, մեր հոր տունն է, մեր պապերի բնակարանն է։

— Դուք ի՞նչպես եք մտածում,— հարցրուց խանը:

— Մենք մեր աչքերը բաց ենք արել, մեզ ձեզ ծառա ենք տեսել,— խոսեց մելիքը։— Մենք այսքան գիտենք, որ հայ ազգը, սկզբանե մինչև այսօր ապրում է ուրիշի հրամանի տակ։ Այդ պատճառով, մենք և մեր որդիները, որքան կենդանի ենք, ուրախ ենք միշտ ընդունել ձեր կարող ձեռքի հովանավորությունը։ Այդ խոսքերը, որ նա խոսում է, այդ ոտանավորները, որ նա գրում է, խանգարված երևակայության ցնորքներ են, փտած գլխի մտածմունքներ են։ Մեր ականջները միշտ փակ են այդ մոլորությունները լսելու, մենք միշտ պատրաստ ենք ձեզ հնազանդությամբ ծառայելու։

— Շատ լավ...— կրկնեց խանը։— Ես հասկացա բոլորը...։ Ես կմտածեմ դրա ճարը...։ Միայն դուք ասացեք, ի՞նչ է ձեր կարծիքը օրիորդ Սալբիի մասին, մինչև այժմ ես չեմ կարողանում հասկանալ այդ օրվա գաղտնիքը... այդ ղարաչի կինը զարհուրեցնում է ինձ։

Պարոն Վասակյանը չուզեց այդ հարցմունքին պատասխան տալ։ Որովհետև, մելիքի կամքը, օրիորդ Սալբին խանի ձեռքը գցելու