Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/468

Այս էջը հաստատված է

— Բոլորը,— պատասխանեց նա։— Կավկազում պատերազմ կա, Քերիմ֊բեկ, ռուսները կռվում են պարսիկների հետ, այնտե, իմ մանգաղին առատ հունձք է սպասում...»

— «Գայլը միշտ թղպած օրն է սիրում...»։

— «Իսկ գողը —մթին գիշերներ»․․․— պատասխաներ ավազակապետը։ Նրանք դուրս գնացին։

Նրանք արդեն դռանն էին, երբ ավազակապետը դարձավ դեպի տնակը. մի րոպեում սատանայի պես անցավ բոլոր սենյակները, հետո մտավ հիվանդի մոտ, կրեց նրան ուսի վրա և հանեց դուրս։

— Բարեկամ,— ասաց նա վիրավորին,— քեզ ստիպված եմ տեղափոխել մի այլ տուն։

— Ո՞րտեղ,— հարցրուց վիրավորը թույլ ձայնով։

— Քո սիրուհու Ջահրայի տունը, նա կխնամե քեզ։

— Իսկ դո՞ւ։

—Ե ս առժամանակ քեղանից բաժանվելու եմ...

Ավազակապետի տունը գտնվելով քաղաքի պարսպի մոտ, խրամատի վրա նրանք իսկույն իջան փոսը և անցան մյուս կողմը։

Քառորդ ժամ չէր անցել, երբ Սալոմեն հետ նայեց դեպի քաղաքը, տեսավ ահագին հրդեհ։

— Էդ ի՛նչ կրակ է աստված,— կոչեց նա սարսափելով։

— Մեր տնակը,— պատասխանեց ավազակապետը։

—Ի՞նչ արիր...

— Այրեցիր...

ԺԹ

Գիշերվա կեսն էր։ Լուսնի եղջյուրն անհետացավ լեռան հետքում, և մութը պատեց բոլոր առարկաները։ Ավազակապետն յուր նոր ընկերների հետ անցան լայնատարած գերեզմանատնից և հասան մի մատուռի, որ կանգնած էր դամբարանների մոտ։

— Քերիմ֊բեկ, այդ մատուռի մեջ մի փոքր սպասեցեք, մինչև ես իմ բեռից կթեթևանամ։

Այդ ասելով, ավազակապետը, ուսին կրած ընկերը հետը տանելով, աներևութացավ խավարի մեջ։ Քերիմ֊բեկն երկու տիկինների հետ թաքնվեցան մատուռի մեջ։

— Հիմա մենք բախտավոր ենք,— ասաց Ալմաստն ուրախ ձայնով, գրկելով Մեխակի պարանոցը։

Քերիմ-բեկը պատասխանեց այդ խոսքերին մի տաք համբույրով։