Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/499

Այս էջը հաստատված է

ԿՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ[1]




Ա

Ներկա թվականից կես և քառորդ դար առաջ էր։

Սեպտեմբեր ամիսը մոտենում էր յուր վախճանին։

Պարսկաստանի հայաբնակ գավառներից մինի մեջ Ս. գյուղը թեև աշնան ազդեցությունից մերկացրել էր յուր շքեղությունը, բայց դարձյալ պատկերացնում էր գեղեցիկ տեսարան, դեռաբույս սեզը՝ նոր ցանված արտերի վրա ձգել էր յուր կանաչ թավշյա գորգը։ Այգիներում ծառերի տերևները կորցնելով իրանց թարմությունը, ստացել էին կարմիր-դեդնագույն երանգ։ Իսկ խաղողի որթերը տակավին նկարվում էին իրանց սաղարթախիտ թփերով և հասունացած ողկույզներով։ Արևի երեկոյան վերջալույսը, ձգելով ծառերի վրա յուր քրքմագույն շառավիղները, տվել էր առանձին դյութական

  1. Այս վերնագիրը թուրքերեն ղըզյազան բառի թարգմանությունն է, որ նշանակում է կուսագիր կամ աղջիկ գրող։ Պարսից Ախտա-շահի (Աղա֊Մահմեդ խանի) և նրա հաջորդների օրերում երկար ժամանակ կար մի սովորություն, որ ամեն մի նահանգի կուսակալ, շահին տեսության գնալու ժամանակ, զանազան ընծաների հետ՝ տանում էր և գեղեցիկ աղջիկներ, որ նրանք ընտրում էին ամեն ազգերից և ամեն կրոններից։ Կուսակալն ուղարկում էր յուր ներքինիները, նրանք շրջում էին քաղաքից քաղաք, գյուղից գյուղ և որտեղ գեղեցիկ աղջիկներ էին գտնում՝ խլում էին: Դա կոչվում էր ղրզյաղան:

    Պարսից այժմյան արքայի՝ Նասր-Էդդին-շահի օրով այդ սովորությունը բարեբախտաբար վերջացավ, առավելապես այն ազգերի վերաբերությամբ, որոնք չէին պատկանում իսլամին: Ծանոթ, հեղ.