Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/52

Այս էջը հաստատված է

ժողովրդի արդարացի ձգտումների արտահայտիչը։ Նա փորձել է դուրս գալ և իր ժամանակի սահմաններից, տեսնել լուսավոր ապագայի ուղիները։

Րшֆֆին նոր աստիճանի է բարձրացրել Խ․ Աբովյանի վիպական տրադիցիան, նախապատրաստել է Շիրվանզադեի հանդես գալը։ Սալբիի ու Ռուստամի կերպարներից մինչև խազ-փուշների բնավորությունը նա կտրել անցել է անչափելի տարածություն, նվիրել հայ գրականությանը մեծ ուժի գեղարվեստական ստեղծագործություններ։

Նրա օրինակի վրա սովետահայ գրողները կարող են սովորել ստեղծել ժողովրդին հուզող, գաղափարայնությամբ ու վարպետությամբ բարձր երկեր ստեղծելու արվեստը։

Րաֆֆու ժառանգությունը պատկանում է վերածնված հայ ժողովրդին, այդ ժառանգությունը վերցնում և քննադատաբար յուրացնում են նրա նոր գրողները։

ՍՈԻՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ