Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/572

Այս էջը հաստատված է

զանազան առիթներով վերամշակվել են Րաֆֆու կողմից։ Տարբեր Ժամանակներում կատարած մշակումները իրենց կնիքը թողել են վեպի և աոաջաբանի վրա, որը և տեղի է տալիս որոշ տարակարծությունների։ Թվում է, թե վեպի և առաջաբանի գրության և ավարտման տարեթվերը նույնն են, իսկ ոմանք առաջաբանի գրության տարեթիվը նույնացնելով Րաֆֆու կողմից «Սալբի» վեպը Մ. Նալբանդյանի հիշատակին նվիրելու՝ ընծայականի տարեթվի հետ՝ առաջաբանը համարում են 1867 թվականի գրություն։

«Սալբի» վեպին կից «Հառաջաբանի» սույն տեքստը ամբողջովին չէր կարող 1855 թվականին գրված լինել, որովհետև այնտեղ արծարծված մի շարք հարցեր վերաբերում են ավելի ուշ ժամանակաշրջանի (1858 թ․)։ Առաջաբանն ամբողջությամբ վերցված չէր կարող նաև 1862 — 63 թվականներից առաջ գրված լինել առավելապես այն պատճառով, որ Մ. Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը, որի որոշ մտքերը Րաֆֆու կողմից օգտագործված են վեպի առաջաբանում, հրատարակվել է 1862 թ. Փարիզում։ (Հայտնի է, որ այդ գիրքը արգելված էր ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ռուսաստանում։) Հետևապես, եթե հաշվի առնենք այդ աշխատության գաղտնի տեղափոխման ու տարածման դժվարությունները և դրա հետ կապված ժամանակի կորուստը, ապա այս ամենը թույլ են տալիս ենթադրելու, որ գիրքը 1863 թվականից շուտ չէր կարող Րաֆֆու ձեռքն անցած լինել, ուստի և նա չէր կարող առաջաբանը կամ, ավելի ճիշտ կլինի ասել, առաջաբանի մի շարք կարևոր հատվածները 1863 թվականից շուտ գրած լինել։

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե «վեպի առաջաբանը գրված է եղել 1867 թ․», ապա այդ ևս ճիշտ չէ։ Րաֆֆին նույն առաջաբանում գրում է, որ ինքը «ավելորդ չհամարեց տասն տարի առաջ պատրաստած յուր հայրենակիցների կյանքի նկարագրությունքը մամուլին հանձնել»։ Եթե ընդունենք, որ Րաֆֆին վեպը գրել է մեկ տարվա ընթացքում, 1855 թ., և դրա վրա ավելացնենք հեղինակի հիշատակած «տասն տարին», ապա կարելի է պնդել, որ նա «Հառաջաբանը» գրել է 1865 թվականից ոչ ուշ։

Սրանով չի բացառվում այն հանգամանքը, որ առաջաբանի առանձին հատվածները կարող էին ավելի վաղ, ինչպես 1855 և 1858 թվականներին, այնպես էլ ավելի ուշ՝ 1865 և 1867 թվականներին գրված լինել։

Համեմատաբար ամենից ստույգը Մ. Նալբանդյանի հիշատակին նվիրված ընծայականի գրության տարեթիվն ու ժամանակն է։ Նալբանդյանի մահվանից մեկ տարի ինն ամիս հետո Րաֆֆին Սալմաստից ուղարկած մի նամակում խոսք է բացում Նալբանդյանի սգավոր մահվան մասին։ Ամենայն հավանականությամբ հենց այս օրերին էլ, այսինքն՝ 1867 թվականին, դեկտեմբեր ամսին, նա իր «Սալբի» վեպը մի ընծայականով նվիրում է Մ. Նալբանդյանի «միշտ օրհնյալ հիշատակին»։

Վեպի նախնական, գրաբար տարբերակը կոչվել է «Սալբի», այնուհետև 1858 թվականի վերամշակումից հետո հիշատակվում է նաև «Խլվլիկ», ապա հետագայում՝ նորից «Սալբի», երբեմն էլ նույն գործի համար երկու անունն էլ оգտագործվել է առանց որոշակի տարբերության, իսկ մամուլում և նամակներում կան տեղեկություններ, որ Րաֆֆու «Խլվլիկն» ու «Սալբին» երկու աոանձին վեպեր են։ Ավթանդիլյանը խոսելով Րաֆֆու գրական ժառանգության մասին, գրում է. «Րաֆֆու հեղինակությունից այդ միջոցին գրեթե պատրաստ էին