Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/148

Այս էջը հաստատված է

չէ,— պատասխանեց մոցիքուլը։— Բայց թե գուզիս, առուտեհան գնանք. նա կենում է Արծրունու քարվանսարումը, բուլվարի վրա, էնտեղ քեզ նշանց կուտամ։

— Շատ լավ, ամա ասա՝ տեհնիմ, փուղ խոմ շատ չէ ուզում:

— Նա մե կապեկ փուղ չէ ուզում՝ ասում է փուղն ի՞նչ կոնիմ, ասում է, աղջիկը սիրուն ըլի, կոսե, խելոք ըլի, ուսում ունենա, հերիք է, ասում է։

— Իմ հոգին գիդենա, մարդավարի օքմին է էլի էտ տղեն,— խոսեց Ճանճուր Իվանիչը ուրախությամբ:— Ես իմ աղջիկը կուտամ դրան։

— Օրինավուր մարդ իմ ասում․ հատը սաղ քաղքումը չկա։

— Մագրամ, ասա՛, տեհնիմ, Սամիլ Պետրովիչ, նա միր Սոֆիին տեհի՞լ է։

—Մե օր բաղումը տեհիլ է ու հավնիլ է. մե խոսքով Սոֆիի համա գժված է։

Ճանճուր Իվանիչը նկատելի կերպով հրճվեցավ։

— Քիտես,— ձայն տվավ ծառային,— արաղ բե։

— Արաղն ի՞նչ կոնինք,— հարցրեց Սամիլ Պետրովիչը:

— Պունշ կու շինինք. գիդի՞ս, Սամիլ Պետրովիչ, առանց պունշի չայը էնենց է, վունց վուր խաշը առանց սխտուրի։

Սամիլ Պետրովիչը ծիծաղեցավ։

Քիտեսն արաղը բերավ, նրանք մի-մի բաժակ խմեցին թեյի հետ խառնած։

Այդ հանկարծահաս լուրը մինչև այն աստիճան ուրախացրեց ճանճուր Իվանիչին, որ նա չկարողացավ պահել յուր սրտի հրճվանքը, նա խնդրեց Սամիլ Պետրովիչին՝ մնալ այն գիշեր յուր մոտ՝ մի լավ քեֆ անելու համար։ Սամիլ Պետրովիչը հոժարությամբ ընդունեց։ Ճանճուր Իվանիչը հրամայեց ծառային, որ գնա բազարից խորովածացու միս առնե։ Նրանք այն գիշեր մի փառավոր ուրախություն արին։

— Հիմի ասա՛, տեհնիմ, Սամիլ Պետրովիչ, առուտեհան մինք էն մարդուն վո՞ւրդի կանանք տեհնի,— հարցրեց Ճանճուր Իվանիչը՝ գիշերվա երկու ժամին մոցիքուլին ճանապարհ գցելու ժամանակ։

— Առուտեհան ես կանգնած կուլիմ Թամամշովի քարվանսարի առաջ, դուն կուգաս էնտեղ, ինձ կու գտնիս. իժում մինք միասին կեհանք Արծրունու քարվանսարա, ես էն տղին կու գտնիմ, դուն