Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/269

Այս էջը հաստատված է

ցումը հաջորդաբար և կանոնավոր կերպով չի կատարվում, այլ հանկարծ, շուտափույթ թռիչքներով...

— Թողնենք այդ փիլիսոփայությունները,— անհամբեր կերպով ընդհատեց օրիորդը,— դու բոլորովին վճռե՞լ ես, ինչ որ խոսում ես։

— Բոլորովին։ Ոչինչ չէ կարող խախտել իմ կամքը։

— Շատ կսխալվիս։

— Ինչո՞ւ, Վարդուհի։ Եթե իմ նպատակին ևս չհասնեմ, դարձյալ մի բարի գործ կատարած կլինեմ։ Նա մի զոհ է և թշվառ զոհ յուր անպիտան ծնողների ձեռքում։ Նրա մեջ կան լավ ընդունակություններ և ազնիվ հակումներ։ Նրան դեռ կարելի է ուղղել։ Պետք է ազատել այդ զոհը։ Դու իմ վարմունքը կամենում ես դոնքիշոտություն համարիր, կամենում ես մի արկածախնդիր ասպետի ցնորամիտ ձեռնարկություն համարիր, միևնույն է ինձ համար, բայց պետք է ազատել նրան։

— Դու կարծում ես հե՞շտ է նրան խլել ծնողների ձեռքից» Ծնողները մտածում են, կա՛մ մի իշխան, թեկուզ աղքատ լիներ, կա՛մ մի բարձր աստիճանավոր, ի՛նչ ազդից որ լիներ, և կամ մի բժիշկ փեսա ունենալ։ Իսկ դու դրանցից և ոչ մեկը չես։

— Ծնողները ինչ որ մտածում են, թող դարձյալ իրանց մտածությունների մեջ մնան։ Ինձ հարկավոր էր ստանաք միայն օրիորդի կամքը, և ես ստացել եմ արդեն։

— Ճշմարի՞տ ես ասում։

— Ես քեզանից մինչև այսօր ոչինչ չեմ թաքցրել, Վարդուհի, և մանավանդ այդ դեպքում ամենևին առիթ չուն իմ ծածկամիտ լինելու։

— Նա լինո՞ւմ է քեզ մոտ։

— Լինում է։ Մի անգամ անցավ իմ լուսամուտների առջևից, իբր թե դնում էր յուր մորաքրոջը և նրա աղջկան տեսնելու, մի այնպիսի ժամանակ, երբ ինքը շատ լավ գիտեր, որ նրանք տանը չեն։ Լուսամուտները բաց էին, ես միայնակ նստած, ծխում էի և նայում էի դեպի դուրսը։ Հայրապետը տանը չէր։ Նա անցավ և ինձ տեսնելով, թեթև կերպով գլուխ տվեց ու ժպտաց։ Մի քանի րոպեից հետո կրկին վերադարձավ և, կանգնելով լուսամուտի հանդեպ, հարցրեց, թե ո՞ւր է գնացել յուր մորաքույրը, որ դռները փակ են։ Ես չգիտեի, թե ուր էր գնացել, բայց հանաքով ասացի, երևի շուտով կվերադառնա, եթե օրիորդը ցանկանում է մի փոքր սպասել