Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/271

Այս էջը հաստատված է

նրանց «հավատն» ու «հոգին» հայհոյելով, քշում էր իր ճռնչող սայլակը» Այդ հնադարյան սայլակների միջով անցնում էին սրարշավ կառքերը, կամ, սիգապանծ նժույգների վրա նստած, վերադառնում էին «Մուշտայիդի» զբոսանքից անվեհեր ամազոնուհիք և, շրջապատված երիտասարդ հեծյալներով, փոթորկի նմանսլանում էին ընդարձակ փողոցով։

Բnւլվшրների վրա անցուդարձը անտանելի էր։ Տղամարդիկ ու կանայք անդադար ընդհարվում էին, և միմյանց կողքը լավ տրորելուց հետո մխիթարում էին միմյանց «виноват» կամ «пардон» բացականչություններով։ Շատերը ամենևին ներողություն չէին խնդրում։ Նրանց ետևից լսվում էր «ишак» բացականչությունը։ Մի քանի անդամ Աղա-Պարոնովի ականջներին զարկեց այդ խոսքը, բայց նա իրան խլության տվեց։

Նրան հանդիպեց կինը, աղջիկը, փոքրիկ երեխան, որ բռնել էր աղախնի ձեռքից և վերադառնում էին Ալեքսանդրյան այգիից։

— Դո՞ւ ես, Մաշո,— հարցրեց կնոջից վրացերեն լեզվով։ — Ո՞ւր եք գնում։

— Տուն,— պատասխանեց կինը նույն լեզվով։— Շատ ման եկանք, բոլորովին հոգնեցանք։

— Դե, գնացեք։

Նրանք, որպես օտար մարդիկ, բաժանվեցան միմյանցից։ Սերգեյ Եգորիչը մինչև անգամ ուշադրություն չդարձրեց օրիորդ Անիչկայի վրա, որ այն երեկո դուրս էր եկել բոլորովին այլատարազ հագուստով։ Աշխատեց շուտով ազատվիլ նրանցից։ Նա յուր ընտանիքի հետ ման գալ չէր սիրում և բարկանում էր, երբ նրանք ուրիշների հետ էին ման դալիս։

Մայրը այն օր դուրս էր բերել օրիորդ Անիչկային փոքր-ռուսական հագուստով, որ այդ ժամանակ մի նորություն էր հայ վաճառականների շրջանում։ Ռուսները հագցնում էին իրանց աղջիկներին պատրիոտի զգացմունքից դրդված, իսկ հայերը հագցնում էին՝ նրանց նմանելու համար։ Գուցե հիշյալ նկրտումները բոլորովին հայտնի չէին օրիորդ Անիչկայի նորասեր մորը, բայց, այնուամենայնիվ, այդ գույնզգույն և խայտաբղետ հագուստը, պետք է ասած, խիստ սազ էր դալիս օրիորդին։ Նրա բարձր, նուրբ իրանը, այն պարզ և նախնական հագուստի մեջ, պատկերանում էր յուր վայելչագեղ կազմվածքի բոլոր հրապուրանքով։ Այդ սլավոնական տարազը միայն երկու կտորից էր բաղկացած, նախշուն կապույտ և կարմիր թելերով ասեղնագործած պարեգոտից, որ իջնում