Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/359

Այս էջը հաստատված է

Հետո քավոր Պետրոսը հնարեց մի ամբողջ պատմություն, թե որպես չար սատանաները ամեն գիշեր երևում էին ինձ, սարսափելի տեսարաններ էին ներկայացնում իմ աչքերի առջև և սաստիկ վախենալուց իմ ականջները փակվեցան և իմ լեզուն կապվեցավ։

Այդ պատմության միջոցին, որի մեջ քավոր Պետրոսի ճարտար լեզուն ահ և սարսափ էր ազդում լսողի վրա, ես նկատում էի, թե որպես զարհուրած տան տիրոջ երկար մորուքը շարժվում էր, և նա լռությամբ կարդում էր աղոթքի նման մի բան։

— Հիմա ո՞ւր եք տանում դրան,— հարցրեց նա։

Տանում եմ Սեիդ-Հաջինի մզկիթը,— պատասխանեց քավոր Պետրոսը։— Սուրբ Իմամը, ինձ երազի մեջ հայտնվելով, ասաց, որ որդուս փրկություն կլինի, եթե այնտեղ կտանեմ։

Սեիդ-Հաջինի մզկիթը մեծ համարում ուներ մահմեդականների մեջ յուր հրաշագործ զորությամբ։ Այնտեղ տանում էին գլխավորապես խելագառներին և խուլ ու մունջերին։ Բայց տան տիրոջ համարումը ավելի մեծ եղավ դեպի քավոր Պետրոսը, երբ լսեց, որ սուրբ Իմամը հայտնվել էր նրան երազի մեջ և խոսացել էր նրա հետ։

Բոլոր ժամանակը նրանք խոսում էին թուրքերեն։ Քավոր Պետրոսի թե՛ արտասանության և թե բառերի դարձվածքների մեջ չէր կարելի նկատել, որ նա հայ էր. նա խոսում էր ավելի լավ, քան թե մի թուրք։ Եվ այդ իսկ պատճառով նա հրամայեց ինձ լոության դեր կատարել, մի գուցե իմ մի անզգույշ խոսքով ես մերկացնեի մեր հայությունը։

Վերջապես տան տերը հրամայեց, որ ընթրիք տան։ Քավոր Պետրոսը հայտնեց, որ նա դեռ յուր երեկոյան նամազը չէ կատարել և չէ կարող առանց աղոթելու սեղան նստել։ Նրան տվեցին նամազ անելու համար պետք եղած պարագայքր, նա լվացվեցավ և, մաքրության ծեսերը կատարելուց հետո, սկսեց խորին ջերմեոանդությամբ աղոթել։ Ես զարմանում էի, թե որտեղից գիտեր նա այդ բոլորը։ Մահմեդականի նամազը կատարվում է արաբական լեզվով։ Աղոթելու եղանակը, երկրպագությունները որոշված կարգեր ունեն։ Մաքրության կամ լվացվելու ծեսերը նույնպես առանձին կանոններ ունեն։ Պետք է բոլորի մեջ ճշտություն պահպանել։ Մի փոքրիկ սխալ կարող է «բաթիլ» անել (ոչնչացնել) նամազը։ Բայց ո՞րտեղից, ե՞րբ էր սովորել քավոր Պետրոսը այդ արարողությունները։

Քավոր Պետրոսի բարեպաշտությունր այն հետևանքն ունեցավ, որ ավելի գրավեց մեր հյուրընկալի համակրությունը։ Կրոնին և