Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/447

Այս էջը հաստատված է

Աղջիկը ազատված էր։

Չարագործը լողում էր արյան մեջ։ Նա յուր գազանային դեմքը դարձրեց դեպի ինձ, արձակեց մի քանի հայհոյանքներ և լռեց...:

Ես սարսափելի խռովության մեջ ընկա, լսածս հայոց լեզվի բառեր էին։ Ուրեմն իմ ձեռքը շաղախվևցավ մի հայի արյան մեջ էլ որը մահվան տագնապի րոպեում, մոռանալով իրան, յուր հայհոյանքները արտսասանեց մայրենի լեզվով։

Այստեղ անպատճառ պետք է մի գաղտնիք լինի, մտածեցի ես և դարձա դեպի աղջիկը, որ զարհուրած նայում էր իմ վրա։

— Ո՞վ ես դու։

— Իմ հայրն ու մայրը մեռան խոլերայից:

— Այդ մարդը ինչո՞ւ էր սպանում քեզ:

— Գյուղացիք ինձ հաց էին տալիս, ես նրանց համար գուշակում էի..։

— Ես այդ չեմ հարցնում։ Այդ մարդը ինչո՞ւ էր սպանում քեզ։

— Նա լավ մարդ չէ... նա շատ վատ մարդ է...։

— Ինչպե՞ս ընկար նրա ճանկը։

— Ինձ բռնեց, երբ մի օր դառնում էի գյուղից։

— Հետո՞։

Տարավ անտառը... այնտեղ ընկերներ ուներ, բոլորը չար մարդիկ էին... բոլորը ավազակներ էին։ 

— Ի՞նչ արեցին քեզ։

— Չարչարեցին... շատ չարչարեցին...։

— Էլ էնչո՞ւ էին սպանում քեզ։

— Ես ասեցի, եթե ինձ բաց չթողնեք, կմատնեմ ձեզ։

— Ի՞նչ բանում պետք է մատնեիր։

— Նրանք թուղթ փողեր էին շինում։

— Դու մատնեցի՞ր։

— Չմատնեցի։ Ինձ տվին այդ մարդու ձեռքը, որ սպանե ինձ։ Գաղտնիքը մասամբ պարզվեցավ։

— Այն մարդիկը հեռու են կենում։

— Այդ անտառի մեջ են։

— Դու ճանաչո՞ւմ ես նրանց բնակարանը։

— Ճանաչում եմ։

— Կարո՞ղ ես ինձ ցույց տալ։ Ա՜խ, ես չեմ գնա այնտեղ, ես վախենում եմ...։

— Դու գիտե՞ս ի՛նչ ազգից են նրանք։