Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/495

Այս էջը հաստատված է

մեզանից, դու թաքնվեցար ծերունի ձկնորսի խրճիթում, որտեղ թաքցրել էիր և այն աղջկան, որին հանձնել էին քեզ սպանելու համար․․․։

— Այդ դու ո՞րտեղից գիտես։

— Ես երկու ամբողջ գիշերներ խավարի միջից, ձկնորսի խրճիթի լուսամուտներից նայում էի ձեզ վրա... և այդ հրդեհը պիտի կատարվեր այնտեղ... և ձեզ բոլորիդ պիտի այրեինք կրակի մեջ... բայց դու անպիտան, ավելի ճարպիկ գտնվեցար մեզանից... մի քածի համար մատնեցիր մեզ...։

Ես ոչինչ չպատասխանեցի, ինձ ավելի ծանր էր լսել նրա հայհոյանքները և անպատիժ թողնել նրան, քան թե այն կապանքները, որ այդ րոպեում կաշկանդել էին ինձ։ Սկսեցին մեզ տանել դեպի խաչագողների բնակարանի կողմը։

«էշի ականջի» խոսքերից երևաց, որ իմ բացակայութչունը կասկածանքի մեջ էր ձգել ընկերներիս, նրանք սկսել էին որոնել ինձ և գտել էին ձկնորսի խրճիթում։ Նենեին կենդանի տեսնելը ավելի շփոթեցրել էր նրանց, մանավանդ քավոր Պետրոսին, որին ևս հավատացրել էի, թե սպանել եմ այդ աղջկան։

«Էշի ականջին» հանձնված էր եղել գաղտնի հսկել իմ գործողությունների վրա, տեղեկությունների հավաքել, մինչև ընկերությունը կպարզեր այդ մթին և կնճռոտ հարցը և կտար չուր վճիռը իմ մասին։ Բայց ես ինչո՞վ էի առիթ տվել նրանց մտածելու, թե ես եմ մատնել նրանց,— այդ ես հասկանալ չկարողացա։

Արեգակը չուր աոաջին ճաոագաչթները խառնեց հրդեհի բոցերի հետ, երբ մեզ հասցրին խաչագողների բնակարանի մոտ։ Երևում էր, որ իրանք, խաչագողները, կրակ էին տվել այդ բնակարանին, որպեսզի մոխրի մեջ անհետացնեն իրանց արհեստի նշանները։

Երբ բոլորովին մոտեցա, տեսնում եմ խաչագողներից մի քանիսը շղթայակապ պահվում են զինվորների ձեռքում։ Ամբողջ ձորը շրջապատված էր բազմաթիվ պահապաններով։ Աչսուամենայնիվ, մի քանիսին հաջողվել էր փախչել, թեև ոստիկանությունը վրա էր հասել այն ժամանակ, երբ բոլորը դեռ քնած էին։

Քավոր Պետրոսը նույնպես կալանավորների թվումն էր»․ նա խիստ անխռով կերպով կանգնած էր յուր շղթաների մեջ և նույնպես հպարտ էր, որպես միշտ։ Առաջին անգամ չէր, որ նրա հետ պատահում էին աչսպիսի «խաղեր»։ Նա յուր կյանքում գուցե հարյուր անգամ գործ էր ունեցել ոստիկանության հետ...։ Երբ տեսավ ինձ, խիստ դաժան կերպով նայեց իմ վրա և ոչինչ չխոսեց. բայց