Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/569

Այս էջը հաստատված է

Եվ ես տեսնում էի՝ ընթրիքի Ժամանակ ծերունու բոլոր որդիքը ոտքի վրա սպասավորսւթյուն էին անում, կամ մի բան ներս էին բերում և կամ դուրս էին տանում։ Նրանցից մեկր միայն, երեց որդին, հորից թույլտվություն ստացավ մեզ հետ սեղանակից լինելու։ Կնիկները ամենևին չէին երևում, նրանք փակված էին տաղավարի առանձին բաժնում։ Երբ սեղանը հավաքեցին, որդիները հեռացան, որ իրանք էլ մի բան ուտեն։ Մենք ծերունու հետ մնացինք տաղավարում միայնակ։

Որդիների թիվը հասնում էր չորս հոգու, բոլորը կարծես թե տիտանների սերունդից լինեին, առողջ և ամուր կազմվածքով։ Ամենքը ամուսնացած էին, ունեին բազմաթիվ զավակներ, որոնցից շատերը նույնպես ամուսնացած էին։ Տունը լիքն էր ամեն հասակի երեխաներով։ Այստեղ ապրում էին մի քանի սերունդներ, որոնք սերտ կերպով միացած էին միմյանց հետ, որոնց գլխին կանգնած էր ալևոր պապը յուր նահապետական մեծությամբ»։

Ե


ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԻՇԵՐ

«Սանամի տկարությունը ստիպեց մեզ երկար մնալ մեր հյուրընկալի տաղավարում,— շարունակեց ավազակապետը յուր ընդհատված պատմությունը։— Օրիորդի լարված ուժերը հետզհետե թուլացան, և նա վերջապես չկարողացավ տանել այն բոլոր տանջանքները, որ կրել էր յուր հոր տնից բաժանվելուց հետո։ Երասխ գետի մեջ պատահած սարսափելի անցքից հետո, նա արդեն իրան ոչ բոլորովին առողջ էր զգում։ Բայց նա թաքցնում էր ինձանից յուր դրությունը, մինչև հիվանդությունը խիստ ծանր կերպարանք ստացավ։ Հիվանդի համար որոշել էին մի առանձին տաղավար և, ոչ ոք չէր խանգարում նրա հանգստությունը։ Բժիշկ չկար, նրան թողել էինք բնության կամքին։ Միայն երբեմն նրա մոտ մտնում էին զանազան պառավներ. ի՞նչ դեղ ու դարմաններ էին անում, ոչ իրանք էին հասկանում և ոչ ես։ Ես նրա մահճի մոտից չէի հեռանում, ամբողջ գիշերը անքուն նստած, լսում էի նրա խուլ հառաչանքները, ականջ էի դնում նրա ծանր շնչառությանը, իսկ ցերեկով նայում էի նրա գունաթափ դեմքին։ Մի առավոտ նստած էի նրա մոտ, լի տխուր մտածություններով նայում էի նրա վրա։ Այդ միջոցին