Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/6

Այս էջը հաստատված է

ՀԱՌԱՋԱԲԱՆ

«Զահրումար»-ը ես գրել եմ 1871 թվականին Թիֆլիսում, ուր ես իմ գործերի պատճառով ստիպված էի մի տարի և կես մնալ: Վիպասանությանս նյութն առնված է Թիֆլիսի հայերի կյանքից. գրված է աշխարհաբար լեզվով և միայն տեղ-տեղ թիֆլիզեցոց բարբառով։ «Զահուրմար»-ի մեջ ընթերցողը կտեսնե պատկերներ բարի և չար անձերի. նա կտեսնե տարապայման կրթություն (մանավանդ օտարազգյա ուսումնարանում), վնասակար հետևանքները, բարքերի ապականություն, բարոյական փտություն, ժամանակիս շռայլությունից և զեխությունից և հայության գաղափարի օրըստօրե ջնջվելն ժողովրդի մտքից և ձգտողություն ժողովրդի դեպ օտարամոլ նորաձևությունները:

ՐԱՖՖԻ