Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/618

Այս էջը հաստատված է

թե ինքը նույնպես Սիբիր գնալու դիտավորություն ունի և խոստացավ, որ ինձ ևս կվեր առնի յուր հետ։ Կարծես, ամբողջ աշխարհը ինձ տվեցին, ուրախությունիցս չգիտեի, թե ինչ անեմ։ Երեխայի նման քաշ ընկա իմ բարերարի պարանոցից և սկսեցի համբուրել նրա աչքերը, երեսը, ճակատը, բոլորը։— «Կտանե՞ք, կտանե՞ք անդադար հարցնում էի ես։— «Անպատճառ կտանեմ»,— պատասխանեց նա և ավելացրեց, թե ինքը պետք է պաշտոնով գնա այնտեղ, և այդ մասին արդեն առաջարկել են իրան, և ինքը ընդունել է,- «Եվ ես կտեսնե մ նրան»...:— «Կտեսնես, շատ անդամ կտեսնես», պատասխանեց նա։ Ես կրկին ղրկեցի նրա պարանոցը։ —

— Բժշկապետը,— առաջ տարավ Նենեն,— ինձ շատ խրատներ էր տվել, ինձ շատ խորհուրդներ էր տվել, բայց առաջ ես չէի հավատում նրան։ Մարդիկ ինձ այնքան շատ խաբել էին, որ ես կորցրել էի իմ հավատը դեպի ամեն մարդ։ Բայց երբ նա խոստացավ, որ ինձ կտանե Սիրիր, ես բոլորովին հավատացի։ Այդ էր պատճառը, որ ես իսկույն հնազանդվեցա, երբ առավոտյան առաջարկեց ինձ նստել ճանապարհորդական սայլակի վրա ն վերադառնալ տուն։ Չնայելով, որ ես մինչև այն գյուղը հասել էի երեք օրվա մեջ, բայց նույն օրվա երեկոյան պահուն մենք հասանք քաղաքը։ Բժշկապետի բնակարանը բավական ընդարձակ էր. իսկույն ինձ համար որոշեցին մի աոանձին սենյակ։ Նրա մանկահասակ կինը ավելի բարեսիրտ երևաց ինձ, քան թե ամուսինը։ Նրա առաջին հոգսը եղավ լվանալ իմ գլուխը, սանդրել և փոխել իմ հա դուստր։ Երբ ոտքից ցգլուխ հագնվեցա, նա մի առանձին ուրախությամբ նայեց իմ վրա, գրկեց և համ բուրելով՝ ասաց.— «Հիմա դու շատ սիրուն աղջիկ դարձար»։ Եվ որպեսզի ես մի նոր ծանրություն չդառնամ այդ ոչ այնքան միջոցներ ունեցող ընտանիքի վրա, հենց երկրորդ օրը ես խնդրեցի տիկինից, որ ինձ ցույց տա մի քանի գործեր, թե ինչով կարոդ էի ծառայել նրանց։ Տիկինը ժպտաց և ինձ հանձներ մի քանի թեթև գործեր։ Ես իմ պարտավորությունները այնքան ճշտու թյամբ կատարում էի, որ նրանք, որ առաջ միայն խղճում էին ինձ, սկսեցին այնուհետև սիրեր Տիկինը չափազանց գութ ուներ ինձ վրա։ Նա մի առանձին եռանդով սկսեց զբաղվել իմ դաստիարակությամբ. ամեն օր մի քանի ժամ պարապում էր ինձ հետ։ Ես սովորեցի գրել, հաշվել և գրքեր կարդալ։ Ա՞խ, որքան լավ բան են այդ գրքերը։ Նրանց մեջ խոսում են խելացի մարդիկ, նրանք այն շեն ասում, ինչ որ մենք սովորաբար լսում ենք կամ տեսնում ենք կյանքի