Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/632

Այս էջը հաստատված է

Կարոյի, Ասլանի և Սագոյի հետ։ Այնուհետև աղետավոր հանգամանքները բաժանեցին այդ փոքրիկ սրիկաներին և ձգեցին կյանքի տարբեր ճանապարհների վրա։ Թափառելով աշխարհից աշխարհ, երկրից երկիր և անցնելով զանազան դառն փորձերի միջից, տասն և երկու տարվա անջատումից հետո, վաղեմի ընկերները կրկին հանդիպում են միմյանց միևնույն մինարեթի մեջ, որ մանկության հասակում նրանց թաքստի տեղն էր, նրանց սիրելի որջն էր։ Երկու օր մնացին այնտեղ, իսկ երրորդ օրը մինարեթը դարձյալ դատարկ էր, դարձյալ ամայի էր։ Ի՞նչ եղան նրանք, ո՞ւր գնացին, այդ կտեսնե ընթերցողը մեր մի այլ աշխատության՝ «Կայծերի» մեջ...։