Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/66

Այս էջը հաստատված է

փոխվում է, նրանք էլ շուրը պիտին փոխի։ Մագրամ միր ժուկով, դերիեքը սադա էին հագնում, առանց յուփկի։ Իժում սկսեցին տակեմեն-կի լհեբի հաստութինով յուփկեք հագնի, վունցոր ինչկլի հիմի Հավլաբարում շատ կնկտիք հագնում ին։ Մե ժուգ էլ սկսեցին դերիի տակեմեն մաֆթուլից շինած քթոցի նման մի բան հագնի, խաբարդա թե ի՛նչ զահրումար ին ասում, ու դերիեն էնքան բացվում էր, մե չադրի տոլ, էնպես վուր էնդումեն հագած մե աղջիկ տրոտրոյի վրից վուր անց էր կենում, էլ տիղ չէր մնում խիղճ տղամարդերին անց կենալու։ Լավ անուն ին դրած—խաբարդո, դրուստ վուր խաբարդո։ Էդ խոսկը թուրքի բառ է, նրանք ասում ին խաբար տուր (զգուշացիր)։ Միտքս է գալիս, Աղա-Մամադ խանի տարին եփոր թուրքերը բազարեմեն էշով ան թե ձիով բիռն էին անցկացնում, բղավում էին՝ խա՛բարդո, խա՛բարդո, վուր մարդիկը ճամփա տան։ Էտպես էլ մեր աղջիկ-պարոներանց խաբարդոն ամեն տեղ ճամփա է բաց անում։ Մե վուխտ էլ մե յաքա շլեփ շինեցին ու սկսեցին քուչեքը սրբելով թուզ բարձրացնի, մագրամ հիմի էտ էլ մոշլա էլավ, ու էն մաֆթուլի քթոցի տիղ կաշու նման հաստ նշշտած յուփկեք ին հագնում, ու դերիի փեշերքը վեր ին քաշում, կոսիս թե ցեխի մեջեմեն պիտին անց կենա։ Էտպես ին անում վուր միթոմ փեշերքը իստակ մնան, մագրամ իրանց յուփկի ռուշները, ան իրանց չուլքին ու տոտիքն ին ուզում խալխին շանց տա։

— Դուն չիս հավնում էտո՞ւնք,— հարցրեց տիկին Բարբարեն,— մի փոքր վշտանալով պառավի նկատողություններից։

— Էտունք ի՞նչ ին վուր հավնիմ,— պատասխանեց պառավը։— Միր ժուգը լավ էր, էտունք տնաքանդութին է... տղամարդն, ան հերն ու մերը վո՞ւնց կարան էդ ղադամի օխտեմեն գալ։ Փռանցուզը սատանեմեն շատ բան գիտե. ասինք թե նա իր ապրանքը սաղացնելու համա ամեն օր մե մոդա է դուրս բերում, միր խալխը ինչի՞ է գժվի. մագրամ նա վունց վուր ածե, նրանք էլ էնենց պիտին պար գա։

Տիկին Բարբարեն մտածելով, որ պառավի այդպիսի նկատողություններն ուղղակի վերաբերում էին օրիորդ Սոֆիին, իբրև ժամանակի հիմար ծեսերին հետևողի, և կամենալով ջնջել, ոչնչացնել խոհեմ պառավի խոսքերի, յուր կարծիքով, վատ տպավորությունը յուր հյուրերի սրտից, խոսեց.

— Դեդի, ձիր ժամանակն ուրիշ էր, հիմի ուրիշ. էն վուխտը աղջկերքն ու կնկտիքը ինչղադամ բարի, էնղադամ էլ տուտուց ին էլի. մագրամ մոռացիլ իս վաղվա առակը — հին օրոք մե սկեսուր