Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/67

Այս էջը հաստատված է

Է էլի. սա գնացիլ է հարևնի տուն, կոսե, ու ասիլ է իր հարսին.նստիր, տեղեմեդ չժաժ գաս»։ Հարսը նստել է։ Հարսի մոդ դրած է էլի մի ամանի մեջ հում միս։ Կատուն էկիլ է ու սկսիլ է միսը ուտիլ։ Հարսը հեռվից հենց ասիլ է. «փիշտ, փիշտ» ու ձեռքն էլ ժաժ չէ տվի, ու չէ էլ կանացի տեղիցը վիր կենա, էն դուր համար վուր սկեսուրն ասիլ է. «տեղեմեդ չժաժ գաս»։ Կատուն էլ միսը դիփ կերիլ է։

Տիկին Բարբաբեի առակը մեծ զվարճություն պատճառեց նրա հյուրերին, և նրանք բոլորեքյան սկսեցին հոդնեւու չափ ծիծաղել։

— Էդ շատ անխելքութին է,— ասացին բոլորը։

Բայց պառավ Մարիամը մնաց անհողդողդ և սառնասրտությամբ ընդհատեց նրանց ծիծաղը.

Բարբարեի ասածը դրուստ է, էտ էլիլ է Թամար դեդոփալի օրով։ Դրուստ է, էն հարսի արարմունքի մեջը հիմարություն կա, մագրամ էդ հիմարությունը շանց է տալիս նրա հնազանդութինը ու նրա անմեղութինը։

— Դրան կոսին կույր հնազանդութին,— պառավի խոսքը կտրեց տիկին Բարբարեն, երեսի վրա թեթև արհամարհական ծամածռություններ գործելով։

Տիկին Բարրարեի վերջին խոսքը բարկացրեց պառավին, և նա բավական բարձր ձայնով խիստ պատասխանեց.

— Մաշ էն լա՞վ է, վուր աղջկերքը բաց գլխով, տկլոր ուսերքով ու տկլոր դոշով քուչեք ին չափչփում ու իրանց ծծիրը խալխին նշանց ին տալի՜։

— Էտ շատ վատ է,— ասացին մյուս հյուրերը։

Տիկին Բարբարեն չգիտեր, թե ինչ պատասխանե, երբ նկատեց, որ ձայների բազմությունն անցավ դեպի պառավ Մարիամի կողմը, ուստի նա կարճ ասաց.

— Ամեն ժուգի ադաթի գորա պիտի յոլա գնա մարդ։

— Ի՞նչ ադաթ,— պատասխանեց Մարիամը։— Միզ համա լավը միր պապական ադաթն է. ինչ վուր միր հորից ու մորից տեհիլ ինք, էն պիտինք անի։

Տիկին Բարբարեն և հյուրերից մի քանիսը սկսեցին հակառակել պառավ Մարիամի կարծիքին, կամենալով նրան համոզել, թե նոր ժամանակի սովորությունները և կյանքի ձևերն ավելի լավ են, քան թե առաջվանը։ Բայց նա դրականապես հեր քեց նրանց կարծիքը՝ ասելով.

— Վուրթիք, ես ձիզմեն աշխարքը ավելի շատ իմ տեհած, միր