Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/97

Այս էջը հաստատված է

— Նրանից ո՞վ է հարցնում՝ շատ ունե, թե քիչ,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը։— Նրան կոսին էսքան հարուր թուման կուտաս, աղջիկդ կառնենք, չիս տա՝ չինք առնի, թող մնա ու պառվի... Թող ենդումեն դենը խարազը գնա հենց կաշին կրծե ու օսկերիչը չաքուճ խփե, ինչկլի հարուր թուման դրստե, վուր իր աղջիկը կանենա մարդու տա։

— Միր ազդի տունը էն վուխտը քանդվեցավ,— նրանց խոսքը կտրեց Սամիլ Պետրովիչը,— եփոր մինք միր պապենական ադաթնիրը փոխեցինք։ Գիտի՞ք ինչպես է էլած միր պապերու վուխտը. ասում ին, թե փեսեն է փուղ տալիս ըլում աղջկա հորը։ Հարսանիքի ժամանակ էն փուղը վուր փեսեն տվիլ է, հարսնիրը իրանց մեջ հավաքելիս ին էլի ու փեսին տալիս, էնպես վուր փեսեն էլ մեջտեղում իր հարսանիքի ծախսը մուֆթա էր քցում։ Հիմի ձեր ղզլբաշի երկրում ու Հայաստանում էտ ադաթը մնում է։

— Էս ռուսոբան միր տունը քանդից,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը.— էտենց լավ է էլած, մաշ վո՞ւնց։ Տեհնում իք մե մարդ մե կով է ունենում, ան թե մե էշ է ունենում. եփոր դրանք ուրիշին հարկավոր է ըլում, առանց փողի չէ տալիս։ Ամա աղջիկը միր քաղքում կովից էլ, էշից էլ վատ է էլած. ինչկլի փուղ չիս տալիս, չին տանում։

Ճանճուր Իվանիչի վերջին խոսքերը վատ ներգործություն ունեցան տիկին Բարբարեի սրտին, և նա խոսեց վրացերեն.

— Ծնողների համար ի՛նչ զանազանություն կա զավակների մեջ. նրանց համար թե տղեն, թե աղջիկը մեկ է։ Եթե նա ունի հարըստություն, ամենին էլ հավասար բաժին պիտի տա. էլ ինչի՞ աղջիկը պիտի զրկված մնա հոր կայքից։

— Զանազանություն շատ կա տղի ու աղջկա մեջ,— նրան պատասխանեց Ճանճուր Իվանիչը, — նրա համար, վուր օջախը, հոր անունը տղեն է պահում, քաղաքական հարկերի համա տղեն է պատասխանատու։ Ծնողներին վերջում տղեն է պահում։ Մե խոսքով տղի ծախսերը շատ ին. չէ կարելի տղի հացը կտրել ու տալ աղջկան, վուր նա տանե ուրիշ տղամարդու հիդ քեֆ անե։

— Էտ ու՞ր իք ասում,— մեջ մտավ Սամիլ Պետրովիչը,— տղամարդու առավելությունը աղջկանից թող հիռու մնա. բայց բանն էնպես է փոխվել, վուր տղամարղը ժառանգության մեջ խիստ ստոր է մնացել աղջկանից, և շատ անգամ եղբայրը ուրախ է զրկվել հոր կայքից, գեթ նրա քույրերը կարողանան մարդու գնալ։ Ձիզ մի օրինակ ասիմ. մի հայր ունե երկու հարիր թուման փուղ,