Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/18

Այս էջը հաստատված է

այն ձորերում, ուր այնպես կատաղի կերպով ճարակում էր հրդեհը, կային միայն շատ թվով հայոց փոքրիկ և մեծ գյուդորայք...։

Երիտասարդր չմոտեցավ ոչ մեկին. նա գտնվում էր մի այնպիսի իրան կորցրած գրության մեջ, որ երազի պես բոլոր սարսափելի տեսարանները գալիս ու անցնում էին նրա աչքերի առջևից։

Նա դուրս եկավ մեծ ճանապարհից և բարձրացավ մի բլուրի վրա, որ պատած էր փոքրիկ թուփերով ու մացաոներով։ Կես գիշեր էր։ Նա առաջին անգամից նայեց դեպի աստղազարդ երկինքը և տեսավ, որ «Տրդատի խաչը»[1] ուղիղ կանգնած էր զենիթի վրա։ Նա նստեց մի քարի վրա, որ փոքր ինչ հանգստանա։ Մի կողմից քաղցը, մյուս կողմից հոգնածությունը, բոլորովին սպառել էին նրա ուժերը։ Բլnւրի բարձրությունից հրեղեն կույտերը այժմ ավելի պարզ երևում էին լեռնային տարածության վրա։ Նա դեռ նայում էր առաջին սառնասրտությամբ։

Նրա ականջին դիպան մի քանի անորոշ ձայներ. երևում էր, բլուրի ստորոտից անցնում էին մարդիկ։

— Ո՞ւր գնանք... տե՛ր աստված...։

— Գնանք... մի տեղ կհասնենք...

— Ծնկներս դողում են... երեխաս մարելու վրա է...

— Տուր ինձ երեխան:

— Աղջի, ի՞նչու ետ մնացիր։

— Մայրիկ, քարերը ծակում են ոտներս։

Ձայները լռեցին։

Րոպեական լռությունից հետո ընդհատված խոսակցությունը կրկին շարունակվեցավ.

— Դեո այրվում է... ա՜խ, ինչպես այրվում է...

— Կնիկ, երեխերքիդ հոգսը քաշիր... լավ է, որ պրծանք...։

— Գլխիդ արյունը էլի սկսեց գնալ... դու օրորվում ես, ա՜յ մարդ....

— Վնաս չունի... փաթոթը արձակվեցավ...

— Բե՛ր, կապեմ։

— Գնա՛նք... փախչե՛նք... ժամանակը չէ...

Ձայները կրկին լռեցին։

Մերձակա հրդեհը այնպես սաստիկ բոցավաովեցավ, որ փայլակի արագությամբ լուսավորեց բլրի ստորոտը։ Լուսը բաց արեց

մի ցավալի տեսարան։ Խոսողը մի գյուղացի էր իր կնոջ հետ. նա

  1. Մի համաստեղության անուն է: