Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/310

Այս էջը հաստատված է

— Հիմա պատմիր,— ասաց նրան երեց քույրը։

Ջավոն իր հատուկ ձևով սկսեց պատմել, թե իր տիկնոջ ամուսինը՝ Ֆաթթահ-բեկը վաղուց սիրում էր մի հայ աղջկա, որը Օ... գյուղի տանուտեր Խաչոյի աղջիկն էր։ (Տանուտերը ծանոթ էր բոլոր հարևան քրդերին)։ Տիկինը չէր ցանկանում, որ հայ աղջիկը բեկի կինը լինի, որովհետև նա գեղեցիկ էր և կարող էր միանգամայն գրավել բեկի սիրտը։ Նախանձից և խանդոտությունից դրրդված, տիկինը ամեն կերպով աշխատում էր, որ արգելի այդ ամուսնաւթյունը։ Բայց բեկը սաստիկ ընդդիմանում էր նրան։ Եվ երբ բեկը դարձավ Բայազեդի կռվից, պատրաստվում էր գնալ բերել հայ աղջկան, այն ժամանակ տիկինը Ջավոյին իր հավատարիմ սպասավորներից երկուսի հետ առաջուց ուղարկեց Օ... գյուղը, որ գնան, և դեռ բեկը այնտեղ չհասած, գողանան և ուրիշ երկիր տանեն Լալային (այսպես էր նրա անունը)։ Ջավոն գտավ Լալային նույն գյուղի քահանայի տան մեջ, իր եղբոր կնոջ՝ Սառայի հետ թաքնված։ Սառան վաղուց գիտեր բեկի նպատակը, և երբ Ջավոն պատմեց նրան Խուրշիդի դիտավորությունը, նա ուրախությամբ ընդունեց Լալային վեր առնել և գիշերով մեր սպասավոբների հետ փախչել Օ... գյուղից։ Նրանք տարան Լալային ռուսաց երկիրը, և բեկը մնաց «վա՜յ կարդալով» և «իր գլխին տալով»։ Տիկինը սկսեց ծածուկ ծիծաղել և ուրախանալ, որ խլեց նրանից գեղեցիկ Լալային։ Մեր սպասավորները մի քանի օրից հետո դարձան և լուր բերեցին, թե անվտանգ տեղ հասցրին աղջկան։ Իսկ Ջավոյին տիկինը ասաց, որ գնա առժամանակ իր քրոջ մոտ մնա, մինչև բեկի բարկաթյունը անցնի։

Ջավոյի պատմությունը այն աստիճան գրավել էր իր քրոջը և մանավանդ Վարդանին, որ նրանցից ոչ ոք չնկատեց, որ հիվանդը նույնպես ուշադրությամբ լսում էր։ Երբ Ջավոն վերջացրեց, լսելի եղավ նրա ձայնը.

_Հիմա կարող եմ հանգիստ մեռնել, Լալան ազատված է...

Վարդանր մոտեցավ և բռնեց նրա տատանվող գլուխը, որ դողդողաց և ընկավ բարձի վրա։ —«Սոված էշը գարու հոտն առավ, մինչև գարին բերելը հոգին տվավ»...

Այդ եղավ էֆենդու վերջին խոսքը։ Քրդուհին և իր բույրը նույնպես մոտեցան հիվանդին։

— Նա մեռավ,— ասաց Վարդանը։

— Խե՜ղճ,— կրկնեցին երկու քույրերը։