Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/437

Այս էջը հաստատված է

հիմար չէ, նա կհասկանա, թե ինչպես պետք է սարքել բանը...— ասաց աղան բարկությամր և դարձավ դեպի տիկինը։

— Ասում ես ուղարկիր, դե, ո՞նց ուղարկեմ, ես ճանաչում եմ. էդ ավանակին, դա «մարգյ» չի դառնա։

Բայց իսկապես ո՛չ բամբակ էր ուղարկված, ո՛չ Ամերիկայի սերմից, ո՛չ տեղային սերմից և ո՛չ էլ «առանձին նշաններս էին դրված խարդախված հակերի վրա, որ գործակատարը ճանաչելով չսխալվեր և կարողանար վատ բամբակը լավ հատկություն ունեցողի տեղ անցկացնել։ Միայն աղան դրել էր տալիս այն, ինչ որ ստեղծել էր նրա երևակայությունը, մի նոր խաղ խաղալու համար Մոսկվայի բիրժայի վրա։ Միքայելը շատ փոշմանեց իր անզգույշ նկատողության մասին, և տիկին Մարիամը նույնպես դժգոհ մնաց նրա անփորձության համար, որով գրգռեց աղայի անվստահությունը, որը պահանջում էր անպայման հպատակություն այն բոլոր խարդախությունների մեջ, ինչ որ պահանջում էին նրա առևտրական շահերը։ Տիկինը մտածեց մի կերպով բանը շինել։

— Վնաս չունի,— ասաց նա,— ջեր տղա է, կգնա, կտեսնի, կսովորի։

— Ախար ի՞նչ կսովորի, այսքան տարի չսովորեց, դրանից հետո էլ ի՞նչ կարող է սովորել։

Միքայելը կանգնած լսում էր այդ բոլորը, որպես մի դատապարտյալ։

Նույն միջոցին ներս մտավ մի մարդ, կարտուզով, սև արխալուղով, որի վրայից հագել էր մի մոխրագույն մաշված սերթուկ երկայն ու լայն փեշերով և ոտներին հագել էր քոշեր սպիտակ գուլպաների վրա, որոնք կեղտոտությունից ցեխի գույն էին ստացել։ Նա իր ձեռին բռնած ուներ մի հաստ փայտ, որ ինքն էր շինել,

— Սիմոն Յագորիչը եկավ,— ասեցին միաձայն, երբ տեսան նրան, իր հաստ փայտը տըփտըփացնելով ներս մտնելիս։

Դա աղայի ադվակատն էր, մի հին պոլիցիական չինովնիկ որին դուրս էին արել ծառայությունից չափազանց արբեցության պատճառով, և եկել էր այն կնոջ գործի համար, որի որդին բանտարկված էր իր պարտքը աղային չվճարելու պատճառով։

— Լավ ժամանակ եկար, Սիմոն Ցագորիչ, քեզ էի սպասում,— ասաց աղան։

— Ի՞նչպես չգայի, այդ անզգամը (բանտարկյալի մոր մասին