Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/505

Այս էջը հաստատված է

դեմքերով կանգնած էին սեղանի առջև։ Մարդերի շատ փոքր բազմություն ներկա էր հանդիսին։ Պսակը վերջացավ, և հանդիսականները մեկ֊մեկ մոտեցան ու շնորհավորեցին հարսին և փեսային։ Հետո փոքրիկ բազմությունը, ժամի դռանը սպասող կառքերի մեջ նստած, դիմեցին դեպի Մասիսյանների տունը։

Նույն գիշեր Միքայելը ստացավ Ստեփանից մի այսպիսի հեռագիր. «Շնորհավորում եմ քո բախտավորությունը. իմ հոր քանդված տունը քեզանով կրկին կյանք ստացավ. այսուհետև դու կլինես այդ ընտանիքի իսկական «ոսկի աքաղաղը»...