Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/206

Այս էջը հաստատված է

տալիս, այլ իբրև մի մոլեգնած հեղեղ, առաջ է մղվում, և գազանային անգթությամբ խորտակում է, ոչնչացնում է ամեն ինչ, որ պատահում է նրա ճանապարհի վրա։

Ռամկի կատաղությունը ավելի սարսափելի կերպարանք է ստանում, երբ նրան առաջնորդում է կղերը,— երբ գործի մեջ խառնվում է կրոնական մոլեռանդությունը։ Այդ դեպքում վայրենությունը սրբագործվում է եկեղեցու և Աստուծո անունով։ Սույն մոլեռանդությունր ստեղծեց ամոթալի ինկվիզիցիան և բազմացրրեց աու-տո-դաֆեների թիվը։

Այստեղ կատարվում էր նույնպես մի աու-տո֊դաֆե։ Այստեղ այրում էին ոչ թե կենդանի մարդիկ, այլ անշունչ առարկաներ։

Հրապարակի վրա վառվում էր խարույկը։ Հոգևորականություննը շրջապատել էր նրան։ Թանձր ծուխը բարձրանում էր փայտաույտից և, տարածվելով ու սև ամպերի նման պատելով սևազգեստ աբեղաների խումբը, պատկերացնում էր մի մթին կոլորիտ, որ խիստ հատկանիշ էր այն սև գործին, որը պատրաստվում էր կատարվել։

Խարույկի մի կողմում դիզված էին գրքեր։ Աբեղաներից մեկը կարդաց նզովքը, հետո վերառեց գրքերից մեկը և նետեց փայտակույտի վրա։ Մյուսները հետևեցին նրա օրին ակին։ Մագաղաթը, կենդանի ողջակեզի նման, սկսեց խանձվել, սկսեց այրվել։ Եվ մի մեծ մարդու դարևոր աշխատությունները մի քանի րոպեի մեջ մոխիր դարձան...

Ռամկի ուրախության աղաղակը թնդացրեց օդը։ Ամեն բերանից լսելի էր լինում, «ազատվեցա՜նք աղանդավորի գրքերից․․․ այլևս մեր երկրում ցավ, ժանտախտ, երաշտություն չի լինի․..»։

Դրանով չվերջացավ ռամկի սնահավատությունը և կղերի հալածասիրությունր։— Մնում էր՝ ցավի, ժանտախտի, երաշտությանվև այլ զանազան պատուհասների ծագման մի այլ աղբյուր։— Այն ևս պետք էր ոչնչացնել։

Ռամկի բազմությունը խուռն հոսանքով սկսեց ընթանալ դեպի մի այլ կողմ։ Ընդհանուր աղմուկի և աղաղակների շփոթության մեջ ոչինչ չէր հասկացվում։ Բոլորին տիրել էր մի տեսակ կատաղի հիվանդոտ ոգևորություն։ Նրանք շրջապատեցին մի անշուք գերեզման, որ պատած էր մացառներով։ Աբեղաներից մեկը առաջին օրինակը տվեց, առեց բրիչը, սկսեց բրեր Բազմաթիվ բահեր և բրիչներ հետևեցին նրա օրինակին։ Մի քանի րոպեի մեջ գերեզմանը բացվեցավ։ «Աղանդավորի» մարմնի նշխարները լեցրին