Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/212

Այս էջը հաստատված է

Իմ անմխիթար գրական ասպարեզում Դուք առաջինը եղաք, հարգելի բարեկամ, որ ազնիվ հայրենասերի անկեղծ զգացմունքով հանձն առիք Ձեր ծախքով ի լույս ընծայել «Կայծերը»: Ուստի խորին երախտագիտությամբ պարտք համարեցի պսակել այդ գործի ճակատը Ձեր պայծառ անունով։

ՐԱՖՖԻ