Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/471

Այս էջը հաստատված է

շատ անգամ ունենում են մի երևակայական ինքնագաղափար, որը մոռանաք կարող չեն․․․։

Դա խոսում է հայերեն, և ո՜րքան լավ է խոսում, ես առաջին անգամ քսում եմ դրա հայերեն խոսելը, — մեջ մտավ Մարոն։

— Բոշաներն ամեն լեզվով խոսում են,— ասաց Ասլանը ժպտալով.— երևի նա զգում է, որ Հայաստանումն է պառկած...։

— Բայց այս փոքրիկ վհուկը ի՞նչու լուռ է,— ասաց Մարոն, և խոնարհվելով՝ համբուրեց Հյուբբիի երեսը։

— Նա խելացի է... — պատասխանեց Ասլանը, ապա խոսքը փոխեց,— դուք ավելի լավ կանեք, որ այժմ հեռանաք այստեղից․ ահա մոտ է արեգակի ծագելը․ թող ձեզ չտեսնեն այստեղ։

Արշալույսը, իրավ, սկսել էր շառագունել. մենք առանց նկատելու անցուցել էինք ամբողջ գիշերը։ Բայց Ասլանի մեղ հեռացնելու պատճառը ոչ այնքան լույսի ծագելն էր, որքան այն, որ նա վախում էր, չլինի թե մենք լսեինք պառավ կախարդի բերնից մի անզգույշ խոսք, որը կմերկացներ այն գաղտնիքը, թե ի՞նչու պառավը իր փոքրիկ Հյուբբիի հետ միշտ անբաժան էին Կարոյից և նրա ընկերներից, և կամ այն ի՜նչ «ամրոցային աղջիկս» էր, որ պառավ կախարդի երևակայության մշտական ցնորքն էր դարձել, որպես աշխատում էր մեղ հավատացնել ծածկամիտ Ասլանը․․․

Մենք ընդունեցինք Ասլանի ասածը և պատրաստվեցինք գնալու դեպի վանքը։

— Քանի որ այստեղ եք,— ասաց նա,— մենք կրկին ու կրկին անգամ պետք է տեսնվենք, և հարկավոր է, որ տեսնվենք, մենք խոսելու շատ բաներ ունենք...

Խ

ԱՍԼԱՆԻ ԴԱՏՈՂՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ

Արեգակը արդեն ծագել էր, երբ մենք հասանք վանքի մոտ։ Մարոն այնպես անցավ ուխտավորների բանակի միջից, որ ոչ ոք նրան չճանաչեց։

Ես այնուհետև մի քանի անգամ տեսնվեցա Ասլանի հետ. նա իր աբեղայական կերպարանքով հայտնվում էր ուխտավորների ամեն շրջաններում։ «Այստեղ, ասում էր նա, այս տոնախմբության առիթով հավաքվել են ամեն երկրի հայեր, և ես նրանց լավ ուսումնասիրելու