Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/82

Այս էջը հաստատված է

դարձյալ կգաս այստեղ, քեզ մի ուրիշ բան էլ կտամ, որ տանես ծովը նետես։ Երկու ղուրուշ էլ նրա համար կստանաս։

Երկու դուրուշի անունը լսելով, Օհանը մինչև անգամ մոռացավ հարցնել, թե ինչ բան պիտի լիներ այն, արդյոք ծա՞նր էր, թեթև էր, վերջապես ի՞նչ էր։ Նա բավականացավ նրանով միայն, որ այդ աոաջին անդամն էր, որ նրան խոստանում էին մի այդպիսի հարուստ վճար։

— Տունը խո կճանաչե՞ս,— հարցրեց տիկինը։

— Աչքերս խփած կարող եմ գտնել,— պատասխաննց Օհանը։

— Շա՜տ ապրես, դե հիմա գնա՛։

Օհանը հեռացավ։

Գ

Օհանը գնում էր այժմ ավելի արագ քայլերով և մի առանձին հպարտությամբ աչք էր ածում յուր շուրջը։ Նրան այնպես էր թվում, որ աղմկալի Ղալաթիայի բոլոր անցուդարձ անողները յուր վրա են նայում և զարմանում են, թե որքան մեծ կթոց ունի Օհանը և ո՛րպեսզի ծանր բեռն է տանում։

Յուր արհեստի մեջ Օհանն ուներ յուր փոքրիկ փառասիրությունը, թեև այդ ասպարեզում կանգնած էր դեռ շատ ստոր աստիճանի վրա։

Իրանից բարձր տեսնում էր նա համալներին, որոնք մի քանի հարյուր հոխանոց հակերը, մի թեթև տաշեղի նման, թռցնում, տանում էին։ Տեսնում էր ջրկիրներին, հրդեհաշեջներին, որոնք կրակի մեջ էին մտնում և հրաշքներ էին գործում։ Բայց ի՞նքը... ի՞նչ էր ինքը։ Դեռ «չոփչի» էր, դեռ շատ պիտի գործեր, մինչև համալ դառնար։ Եվ այդ էր, որ նրա մանկական սիրտը լցնում էր անսահման նախանձով, վառվում էր նրա բոլոր եռանդն անզուսպ բաղձանքներով, թե արդյոք ե՞րբ կլիներ, որ հասներ այդ բարձր փառքին։ Բայց մանկությունը սահման չունի. նա հույսի անխոնջ թևերի վրա դիմում է առաջ և դեպի առաջ...

Օհանի հորիզոնի վրա, բացի համալից — քաջ և զորեղ համայից — մի այլ իդեալ չկար։ Ձգտում էր նրան հասնել

Կյանքից Օհանի պահանջմունքները շատ չափավոր, շատ համեստ էին, այն պատճառով միայն, որ մի այլ գործունեության մասին գաղափար չուներ։ Նա յուր կթոցով բոլորովին բախտավոր