Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/242

Այս էջը հաստատված է

Սխալ կլիներ մտածել, թե ամոթից լինեին այդ կաթիլները։ Այլ նրա սրտում բորբոքվում էր բարկության կրակը, թե ի՛նչպես մի գավուր համարձակվում է նրա երեսին անարգել նրան, իսկ ինքը չի կարող ձեռքը տանել դեպի իր սուրը և պատմել եվրոպացի գավուրի հանդգնությունը։ Բայց նա զսպեց իր կարողությունը և բավական հանդարտ կերպով ասաց.

— Դուք, պարոն բժշկապետ, այնքան վատ մի համարեք յալալիներին, որոնց ցեղապետը լինելու պատիվն ունեմ ես։ Եթե դուք լսած լինեիք այն օգնությունները, որ մենք մատուցանում ենք այս կողմերի քրիստոնյաներին, հավատացած եմ, որ ձեր կարծիքը կփոխեիք մեր մասին։

— Մեծ ուրախությամբ,— պատասխանեց Ասլանը ժպտալով։

— Ես անպատշաճ եմ համարում գովել ինքս ինձ։ Թող հայր խալիֆան առաջնորդը, որին հայտնի են մեր ծառայությունները, թող նա վկայություն տա։

Սրբազան հայրը սկսեց զանազան մանրամասնություններով պատմել, թե շատ հանգամանքներում քրդերը մեծ օգուտ են հասցնում երկրին և մանավանդ տեղային քրիստոնյաներին։ Եվ մասնավորապես իր պաշտպանության ճառը ջալալիների վրա, իբրև փաստ, հիշեց և այն, թե մի քանի շաբաթ առաջ Ս. Տիրամոր վանքի տոնախմբությունն էր, և ինքր բեկը (այնտեղ ներկա գըտ֊ նըվողր) անձամբ գնսւցած էր այնտեղ ուխտավորների մեք կարգ պահպանելու համար։ Տոնախմբությունը վերջանալուց հետո, դարձյալ բեկի մարզիկն էին, որ առաջնորդում էին ուխտավորներին դեպի իրանց երկրները, որպեսզի պահպանեն նրանց ճանապարհների վտանգներից։

Ես բոլորովին զարմացած մնացի։ Կարծես, մի ներքին սև թել կաապում էր այդ բոլոր մարդկանց սրտերը միմյանց հետ։ Դրանք ամենահայտնի չարագործությունները բարի ձևի մեջ ամփոփելու վարպետությունն ունեին։ Եթե ես և Ասլանը ս. Տիրամոր վանքի տոնախմբության ժամանակ մեր աչքով տեսած չլինեինք, որ քուրդ բեկը ըկել էր այնտեղ հափշտակելու տոնախմբությունից գոյացած եկամտի մի մասը, եթե մենք հայտնի լինեինք, որ նրա մարդիկը մեծ վճարներ էին ստանում ուխտավորներից ճանապարհների վտանգներից պահպանելու համար, բայց միևնույն ժամանակ, նրանց անհայտ ընկերները, նույնիսկ պահապանների գիտությամբ, համարձակվում էին և կողոպտում էին նրանց եթե