Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/248

Այս էջը հաստատված է

ԺԹ

ՆՎԵՐ

Հետևյալ օրը, առավոտյան, ամեն ինչ պատրաստ էր: Մնում էր միայն փաշայի խոստացած թղթերը ստանալ և ճանապար ընկնել։ Ասլանը կապկապում էր իր չեմոդանը։

— Մի՞թե այդքան կարևորություն ունեն այղ թղթերը, արժեր նրանց սպասել,— հարցրի ես։

— Մի առանձին կարևորություն չունեն,— պատասխանեց նա,— փաշայի երկչոտ զափթիաները չեն կարող մեզ ավազակներից ազատել, բայց մի ուրիշ կողմից, մենք պետք ունենք այդ թղթերի մեջ...

Ես հասկացա Ասլանի միտքը. ես գիշերը առաջնորդարանում արդեն ականատես էի եղած, թե ինչ ազդեցություն ունեցան Արզրումի փաշայի թղթերը ամեն կասկածները փարատելու համար։

Կեսօրին մոտ էր, երբ հայտնվեցավ փաշայի քարտուղարը: Դա միևնույն երիտասարդն էր, որ մեզ առաջնորդում էր քաղաքի հնությունները հետազոտելու։ Նա բերել էր իր հետ ոչ միայն փաշայի խոստացած թղթերը, այլև մի թանկագին նվեր նրանից։ Դա մի գեղեցիկ արաբական նժույգ էր իր բոլոր փառավոր ասպազենքով. գլուխը և պարանոցը զարդարած էր մետաքսյա սև փունջերով, որ բռնված էին արծաթյա, զանգակաձև կոհակների և մեջ. թամբի ծածկոցը պատրաստած էր վագրի մորթից, որի եզերքը զարդարած էր ոսկեթել ծոպերով, երկու սևամորթ ստրուկներ, կարմիր մահուդի զգեստներով և գույնզգույն չալմաներով, աջ և ձախ կողմից բռնել էին աշխույժ նժույգի սանձը, որը, կարծես ինքն էլ էր զգում իր գերազանցությունը, և բակը մտնելուն պես, սկսեց խրխնջալ և մի առանձին հպարտաւթյամր առջևի սմբակները դոփել գետնին։

Ասլանը, հասկանալով բանի էությունը, սանդուղքներից ցած իջավ, դիմավորեց թե քարտուղարին և թե նորին վսեմության ուղարկած նժույգին։ Քարտուղարը, սեղմելով Ասլանի ձեռքը, ասաց ճառական եղանակով.

— Ես ինձ շատ բախտավոր եմ համարում, պարոն բժկապետ, որ ինձ վիճակվեցավ թարգման լինել իմ տիրոջ նորին վսեմության փաշայի` առ ձեզ ունեցած հարգանքի և սիրալիր զգացմունքների։ Իմ տերը, բարեմաղթելով ձեզ բարի ճանապարհ և անդորրություն,