Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/398

Այս էջը հաստատված է

— Պահեցողությունը պետք է հոգևոր լինի, դու հեռու պահիր քեզ սուտ խոսելուց, սուտ երդվելուց, գողանալուց, զրպարտելուց, ագահությունից, ժլատությունից և այլ մեղքերից, այն ժամանակ տիրոջ թողությունը կվայելես, եթե ոչ, թե միս կերար, թե լոբիտ կերար, բոլորը միևնույն է։

Եվ այդ ասում էր ո՞վ,— հաջի Իսա՜ղը...

Ես հեռացա։

Ծածկված չարշիները լույս ընդունում էին առաստաղից։ Բայց լույսը այնքան նվազ էր, որ մարդ մարդու հազիվ կարողանում էր տեսնել։ Խանութպանները եթե կամենային, կարող էին ավելի լույս տալ իրանց կրպակներին։ Բայց այդ շահավետ չէր լինի նրանց համար, որովհետև խավարի ու մթության մեջ ավելի հեշտ էր խաբել, ավելի հեշտ էր վատ ապրանքը լավի տեղ վաճառել։

Իմ գլխում ծագեց մի համեմատություն։ Մի՞թե ավետարանի լույսն ու ճշմարտությունը քարոզող միսիոնարները նույնպիսի վաճառականներ չէին։ Մի՞թե նրանք ևս իրանց դպրոցները խավարի մեջ չէին պահում, ինչպես բաղեշցի վաճառականը իր կրպակը։ Սի՞թե նրանք ևս իրանց առևտուրը մթության մեջ չէին կատարում, որ ավելի հեշտ լինի խաբել: Մի՞թե, եթե ցանկանային նրանք, չէին կարող ավելի լույս տալ իրանց դպրոցներին, այն աստվածային կենսատու լույսը, որի տարածման համար առաքված էին:

Ամեն տեղ ես քսում էի նույն վիճարանյութենները, կարծես, ամբողջ քաղաքը վարակված լիներ այդ ախտով։ Խարդախ վաճառականության հետ` կատարվում էր և կրոնական խարդախ պրոպագանդա։ Իսկ հայ քահանան վերևում, կտուրների վրա, զանազան ուտեստների «նմուշներ» էր հավաքում իր թաշկինակի մեջ...

Ես զզվանքով դուրս եկա չարշիներից։

Բադեշը գտնվում է չորս վանքերի հոգևոր պաշտպանության ներքո։ Նրանցից մեկը քաղաքի միջումն է, իսկ երեքը նրա շրջակայքում։ Ամլորդու վանքը գտնվում է նույնանուն թաղի մեջ։ Նրանից կես ժամ հեռավորության վրա կանգնած է Գոմաց ս. Աստվածածնի վանքը, հետո Ավեխու ս. Աստվածածնի վանքը և խնդրակատար Ս. Աստվածածնի վանքը։ Թադեոս առաքյալը ուխտել Էր Հայաստանում հազար վանքեր հիմնել ս. Աստվածածնի անունով, հիշյալ երեքը միայն Բաղեշի մոտակայքում հիմնեց։

Բացի չորս վանքերից, չորս հոյակապ եկեղեցիներ քաղաքի մեջ հոգևոր սնունդ են մատակարարում բնակիչներին։ Կարմրակ