Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/419

Այս էջը հաստատված է

մնացել։ Ասլանը շատ առաջ էր գնացել։ Ես խնդրեցի իմ խոսակցին, որ փոքր-ինչ շտապեցնե իր ձին։ Բայց նա, երևի, չլսեց իմ խնդիրքը, թեև քանիցս կրկնեցի։ Նրա բոցավառ ալքերը թափառում էին Տարոնի ընդարձակ դաշտավայրի վրա, կարծես մի բան որոնում էին այնտեղ։ Նրա դեմքը սաստիկ գունատված էր և շրթունքները պինդ սեղմված էին միմյանց վրա։ Նա մինչև անգամ մոռացավ իմ ներկայությունը ե սկսեց ինքն իրան խոսել։

«Տարո՛ն, սիրելի աշխարհ, ո՛րքան ազգեր եկել, անցել են քո վրայով, ո՛րքանին հյուրասիրել ես դու և քո ամրությունների մեջ պատսպարան ես շնորհել։ Քո մեջ ապաստան գտան ասորոց Սենեքերիմ թագավորի երկու որդիքը— Ադրամելեք և Սանասար— հայրասպան որդիքը բերեցին իրանց հետ և՛ իրանց աստվածներին, և՛ իրանց ծառաներին։ Բայց դու օտար հյուրերին սիրեցիր, բայց օտար աստվածներին համ բերել չկարողացար։ Հայության դրոշմը դրեցիր քո հյուրերի վրա և նրանցից սկսվեցավ Արծրունյաց հզոր նախարարությունը։ Քո մեջ ապաստան գտավ ճենացի իշխանազն Մամգունը։ Իր թագավորի սրտմտությունից փախստական լինելով, դիմեց քո պաշտպանությանը։ Նա էլ բերեց իր հետ իր կրոնը, իր պաշտամունքը, իր սովորությունները։ Բայց դու նրան ևս հայացրիր, և նրանից սկսվեցավ Մամիկոնյան մեծ նախարարությունը։ Քո մեջ ապաստան գտան հնդկացի իշխանազն եղբայրները — Դեմետր և Գիսանե։ Նրանք ևս, իրանց թագավորի բարկությունից ազատվելու համար, դիմեցին քո մեծահոգությանը, իրանց հետ բերելով և մի ստվար գաղթականություն։ Դու նրանց բնակության տեղ շնորհեցիր, հիմնեցին Վիշապ քաղաքը և Քարքե լեռան բարձրությունների վրա կանգնեցրին իրանց տաճարները։ Այդ տաճարներից, լուսավորչի հետ պատերազմելու ժամանակ, դուրս եկան 6,946 մարդիկ, որոնց մեծ մասը քուրմեր էին։ Բայց դու բոլորին հայացրիր, և սևամորթ հնդիկը կլանվեցավ քո բնիկ ժողովրդի մեջ։ Այդպես, դարերի ընթացքում, ոտք կոխեցին քո նվիրական հողի վրա մեծ մարդիկ— մեծ ուժերով։ Բայց ամենքը լուծվեցան, ամենքը միախաոնվեցան քո հարազատ զավակների հետ։ Այժմ, սիրելի՜ Տարոն, քո դաշտերի վրա թափառում է մի մարդ, սև հագուստով և սև սրտով։ Նա նույնպես փախստական է եղել իր եբկրից, նա նույնպես արտաքսվել է իր երկրից, և քո գրկում հյուրասիրություն է որոնում: Նրա հայրենիքը չկարողացավ մարսել նրան, և իր միջից դուրս վիժեց։ Նա դիմեց անծանոթ երկիր, որ անծանոթ ժողովրդի մեջ ծածկվիլ կարողանա։ Նա չէ բերել