Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/461

Այս էջը հաստատված է

նրա ետևից, բայց ոչինչ չէի տեսնում։ Հեղեղի նման հոսող արտասուքը նսեմացրել էր իմ տեսությունը...

Նա գնա՜ց, ուր պարտքը և եռանդը մղում էին նրան... Նա գնաց, բայց նրա թանկագին հիշատակը միշտ անմոռաց մնաց իմ սրտում... Որքան աճեցին իմ տարիները, որքան աճեց իմ զարգացումը, այնքան ավելի աճեց և մեծացավ իմ աչքում հարգելի մարդը, որ այնպես ջերմ, անձնազոհ կերպով նվիրված էր իր հայրենիքի բարօրության գործին...