Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/471

Այս էջը հաստատված է

էր սրերի փայլը... մարդիկ կանգնում էին, մարդիկ ընկնում էին... Այնտեղ խոցոտում էին միմյանց...

Հրդեհը ավելի տարածվեցավ։ Այժմ այրվում էին ամրոցի շրջապատի դարևոր ծառերը։ Լուսավորությունը, ճաոագայթևլով ձնային սպիտակ հարթադաշտի վրա, աչք էր ջլացնում։

Այդ միջոցին միևնույն ձիավորները, որ դուրս եկան արաբական մինարեթից, հայտնվեցան պայծառ, բոսորային լուսավորության մեջ։ Ձիավորներից մեկին ետևից գրկած ուներ մի մանկահասակ կին։ Ձին արագությամբ վազում էր, պատառելով ձյունի թանձրությունը։ Եթե սառցային փոշին արգելք չլիներ, կարելի էր ճանաչել Կարոյի այրական դեմքը։ Նրա ետևից ոտքով կաղալով վաղ էին տալիս երկու արարածներ — նույն պառավը և նույն մանկահասակ օրիորդը, որ ջահերը ձեռներին, աոաջին անգամ հայտնվեցան աշտարակների բարձրության վրա։ Դրանցից մեկը Հյուբբին էր, մյուսը՝ պառավ Սուսանը...

Հյուրին առեց վրեժը... Հյուրին ազատեց յուր մորը, որ տարիներով փակված էր Դինբուլիների անմատչելի ամրոցի մեջ․․․