Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/472

Այս էջը հաստատված է

ԿԱՅ ԾԵՐԻ ՎԵՐՋԸ

Ա

Անցան տարիներ, ո՞րքան տարիներ,- հայտնի չէ։ Գարնանային արեգակը դեռ նոր սկսել էր քաղել ճոխ բուսականության տերևներից վաղորդյան ցողը, դեռ նոր քնեած թռչունները հնչեցնում էին լեռների, անտառների թավուտները իրանց ուրախ ձայներով։ Օդը լցված էր նուրբ, հոգեպարար մառախուղով։ Արեգակի առաջին ճառագայթները անցնելով այդ մառախուղի միջով, կարծես անցնում էին սպիտակ շղարշի թափանցիկ տարածության միջով։- Այդ մշուշի միջով նկարվում էին հեռավոր լեռները իրանց սպիտակափառ գագաթներով, այդ մշուշի միջով երևում էր Վանա ծովակը իր գեղագրական եզերքով, այդ մշուշի միջով նշմարվում էր ջրային հսկա լողորդը, որը, իբրև մարմնացած հառաջադիմություն, սլանում էր արագ և արագ, թողնելով ծովի խաղաղ մակերևույթի վրա մի արծաթափայլ շավիղ, իսկ օդի մեջ ծխային երկար ժապավեն։

Ոստանից ոչ այնքան հեռու գտնվում էր Ռազմիրան գյուղը։ Այդ գյուղը յուր գեղեցիկ դիրքով ամենահին ժամ տնակներում Ռշտունի իշխանների զբոսավայրն էր, իսկ հետո Արծրունի իշխանների ամառանոցը դարձավ։ Բայց այժմ նրա մի կողմում, կանաչազարդ բարձրավանդակի վրա, կանգնած էր մի սիրուն, քարաշեն տուն։ Նրա մի ճակատը նայում էր դեպի կապուտակ ծովը, իսկ մյուս ճակատը՝ դեպի մի գեղեցիկ պարտեզ, որ տան առջևից տարածվում էր դեպի ներքև, և լայն, ծառազարդ թումբերով