Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/528

Այս էջը հաստատված է

«Կայծեր»-ի առաջին և երկրորդ հատորներից մի շարք գլուխներ տպագրվել են նաև 1926 թվականին Սուրխաթյանի կազմած «Հայ գրականություն» դասագրքում, ինչպես նաև տարբեր բնույթի այլ ժողովածուներում:

Ինչպես առանձին գրքով, այնպես էլ մյուս հատորի հետ միասին «Կայծեր»-ի առաջին գիրքը ունեցել է տասն, իսկ երկրորդը` ինն հրատարակություն: Բացի ռուսերենից, «Կայծեր»-ը թարգմանվել ու հրատարակվել է նաև անգլերեն, 1892 թվականին Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում Հ. Դ. Մելիք-Բեգլարի հրատարակությամբ սկսում է տպագրվել «ԱՐԱ» գրական և հայոց պատմության ու քաղաքականության հանդեսը («APA» journal of Literature and Armenian Politics and History): 1893 թվականին առաջին համարից սկսած Հ. Կ. Բազիլիի թարգմանությամբ այս ամսագրում տպագրվում է Րաֆֆու «Կայծեր» վեպը «Fere Sparks» վերնագրով։ «Նախագուշակություն» գլխից սկսած վեպի շարունակությունը տպագրվում է 1894-ի թվահամարներում:

Ձեռքի տակ չունենալով «Կայծեր»-ի հեղինակի ինքնագիր ձեռագիրը, կազմողները առաջին և երկրորդ հատորները, ինչպես նաև «Ամրոցի աղջիկը» ու «Կայծերի վերջը» հատվածները` տպագրության նախապատրաստելիս հիմնվել են բացառապես առաջին տպագրությունների վրա:

«Ամրոցի աղջիկը» ու «Կայծերի վերջը» հատվածները անջատել ենք տեքստից և այն տեղադրել ««Կայծեր»-ի վերջին գլուխներից» ընդհանուր խորագրի տակ: